«Знаешь ли ты» (հայերեն՝ «Դու գիտե՞ս»), ռուս երգչուհի ՄաքՍիմի հեղինակային երգը։ Թողարկվել է որպես երգչուհու «Դժվար տարիք» (ռուս.՝ «Трудный возраст») դեբյուտային ստուդիական ալբոմի չորրորդ պաշտոնական սինգլ։
«Знаешь ли ты» | ||||
---|---|---|---|---|
ՄաքՍիմի սինգլը | ||||
«Трудный возраст» ալբոմից | ||||
Թողարկված | փետրվարի 8, 2007 | |||
Ֆորմատ | Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում | |||
Ձայնագրված | 2005 | |||
Ժանր | փոփ | |||
Երգահան | ՄաքՍիմ | |||
Տևողություն | 4:00 | |||
Լեյբլ | Gala Records | |||
Պրոդյուսեր | ՄաքՍիմ, Անատոլի Ստելմաչյոնոկ | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
ՄաքՍիմի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգը հավանության է արժանացել երաժշտական քննադատների կողմից և 2011 թվականի դեկտեմբերին «Աֆիշա» ամսագրի կողմից ընդգրկվել վերջին 20 տարվա ռուսական ամենավառ և հիշարժան փոփ երգերի ցանկում։ Ռուսական երաժշտական «Рекордъ» մրցանակաբաշխության ժամանակ երգն արժանացել է երեք անվանակարգի։ 2007 թվականին առաջադրվել է «Տարվա ռինգբեքթոն» անվանակարգում, իսկ 2008 թվականին՝ «Հայրենական ռադիոհիթ» և «Տարվա հայրենական ռինգբեքթոն» անվանակարգերում[1][2]։ Երգը ԱՊՀ երկրների ռադիոշքերթում առաջին տեղը զգաղեցրած ալբոմի երկրորդ սինգլն է[3]։
Նախապատմություն
Երգի խոսքերն ու երաժշտությունը գրել է ՄաքՍիմը[4]։ Ձայնագրվել է 2005 թվականի ստուդիական շրջանի ժամանակ՝ «Gala Records»-ի հետ պայմանագրի կնքումից հետո։ Երգչուհին հաստատում է, որ սա ալբոմում երկու երգերից մեկն է, որն իսկապես գրված է իր, իր զգացմունքների, հույզերի և ապրումների մասին (մյուս երգն էր՝ «Сантиметры дыхания»)[5]: «D-pils.lv» կայքին տված հարցազրույցի ժամանակ ՄաքՍիմն ասել է.
«Знаешь ли ты» երգը խոստովանություն է։ Այն ապրված է․ այնտեղ է իմ ամբողջ տխուր կենսափորձը։ Ես երկար ժամանակ չեմ կարողացել այն կատարել հանրության առջև[6]։ |
Երաժշտություն և տեքստ
«Знаешь ли ты»-ն փոփ բալլադ է, կատարվում է դանդաղ տեմպով՝ դաշնամուրի նվագակցությամբ[7]։ «Աֆիշա» ամսագրում երգը նկարագրել են որպես բալլադ բաժանման մասին, «հուզիչ տնային երգ՝ փաթեթավորված փոփ ձևաչափում»[8]։
Երաժշտական տեսահոլովակ
Տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Իրինա Միրոնովան[9], որն ավելի վաղ աշխատել էր Տիմատիի, Քրիստինա Օրբակայտեի և այլ արտիստների հետ։ Օպերատորներն էին Մարատ Ադելշին, որը նկարահանել է «Սուսերակիրը» ֆիլմը, և Լևան Կապանաձեն, որն աշխատել է «Ցերեկային պարեկ» ֆիլմի վրա։
Նկարահանումներն իրականացվել են 2007 թվականի փետրվարին Մոսկվա և Սոչի քաղաքներում։ Մոսկովյան բնակարանում նկարահանվել են ՄաքՍիմի ընկերուհու և խորհրդավոր երիտասարդի հետ տեսարանները։ Ընկերուհու դերը կատարել է երիտասարդ դերասանուհի Անաստասիան։ Սոչիում նկարահանվել են գիշերային փողոցներում ոտաբոբիկ քայլող ՄաքՍիմի տեսարանները։
Ըստ 2020 թվականի հուլիսի վիճակագրության՝ տեսահոլովակը երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում ունեցել է ավելի քան 43 միլիոն դիտում[10]։
Ստեղծագործությունների ցանկ
- Ռադիոսինգլ[11]
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Знаешь ли ты» | Մարինա Մաքսիմովա | 3:59 |
2. | «Знаешь ли ты» (Radio Edit) | Մարինա Մաքսիմովա | 3:21 |
3. | «Знаешь ли ты» (R`n`B Mix) | Մարինա Մաքսիմովա | 3:36 |
Քննադատների արձագանք
«Time Out» ամսագրի տեսաբան Անդրեյ Նիկիտինը ՄաքՍիմի երաժշտական գործունեության մասին խոսելիս դրականորեն է արտահայտվել երգի մասին՝ գրելով․
«Знаешь ли ты» երգը, անխոս, հանճարեղ է...»[12] |
2011 թվականի դեկտեմբերին «Աֆիշա» ամսագիրը «Знаешь ли ты» ստեղծագործությունը ներառել է վերջին 20 տարվա մեջ ամենավառ և հիշվող ռուսական փոփ-հիթերի ցանկում։ Հրատարակությունում կարծում էին, որ երգը դարձել է վերջին գլուխը «այն հեքիաթի, որում պատմվում է, թե ինչպես է կազանցի համեստ աղջիկը հաղթահարել մայրաքաղաքային շոու-բիզնեսը։ ՄաքՍիմը, ըստ էության, կերտել է լիրիկական հերոսուհու նոր կերպար՝ թավշյա, երկչոտ և խոնարհ»[8]։
Առևտրային հաջողություն
Սինգլը գլխավորել է ԱՊՀ երկրների ռադիոշքերթը[13]՝ երկու շաբաթ մնալով առաջին հորիզոնականում[14]։
Սինգլի թվային վաճառքները գերազանցել են 1,2 մլն ներբեռնված օրինակները[15]։ 2008 թվականի սեպտեմբերին Ուկրաինայում երգը ռինգ-բեք տոների վաճառքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[16]։
Շաբաթական շքերթներ
|
Ամսական շքերթներ
|
Տարեկան շքերթներ
Մրցանակներ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.