«Գերբնական» հեռուստասերիալի սերիաների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան Գերբնական հեռուստասերիալ իր մեջ ունի միստիկ, դրամա, արկածային, դետեկտիվ, կատակերգություն և սարսափ ժանրի որոշ մասեր։ Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ Սեմի և Դինի արկածների մասին, ովքեր 1966 թվականին ստեղծված սև գույնի Chevrolet Impala-ով շրջում են Միացյալ Նահանգներում գերբնական երևույթներ են ուսումնասիրում, որոնք հիմնված են քաղաքների լեգենդների և բանահյուսությունների վրա, ինչպես նաև կռվում են դեմոնների, հոգիների և այլ չարիքների դեմ։
1983 թվականի նոյեմբերի 2-ին, երբ Սեմ Վինչեստերը վեց ամսական էր, իսկ նրա ավագ եղբայրը՝ Դինը 4 տարեկան էր, նրանց մայրը՝ Մերին, սպանվեց տան մանկական սենյակում։ Մտնելով սենյակ, նրանց հայրը՝ Ջոնը, արյուն տեսավ, որը վերևից օրորոցի վրա էր կաթում, որտեղ պառկած էր Սեմը։ Վերև նայելով, նա տեսավ, որ նրա կինը խաչված է առաստաղին և նրանից Արյուն է հոսում։ Հաջորդ ակնթարթին նա կրակի մեջ հայտնվեց։ Ջոնը Սեմին Դինի գիրկը դրեց, և ասաց որ շատ արագ դուրս տանի եղբորը, իսկ ինքը հուսահատված փորձում էր փրկել կնոջը, սակայն կրակը շատ ուժեղ էր, և ամբողջ տունը այրվեց։
Երբ մեդիումը Ջոնին ասում է որ նրա կնոջը ինչ որ գերբնական արարած է սպանել, նա ամեն կերպ ցանկանում է գտնել և սպանել այն արարածին, ինչը սպանել է իր կնոջը։ Այդ նույն ժամանակ Ջոնը սովորեցնում է իր երկու տղաներին, թե ինչպես կռվել գերբնական արարածների դեմ։ Մեծանալով Սեմը և Դինը փորձառու և ստեղծարար որսորդներ են դառնում, օգնելով իրենց հորը գտնել և ոչնչացնել գերբնական արարածներին, ինչպես նաև շարունակում են փնտրել այն դեմոնին, ինչը որը է իրենց մորը։ Սակայն Սեմին դուր չի գալիս կյանքի այն ձևը, որը իրենց համար է ստեղծել իրենց հայրը` Ջոնը, և վերջին հաշվով վիճում է հոր հետ և հեռանում է տանից, որպեսզի սովորական կյանք սկսի։ Սեմը Սթենֆորդի համալսարան է հաճախում, որտեղ Ջեսսիկա Մուռ անունով աղջկա է հանդիպում, սիրահարվում է, և նրանք միասին ընտանեկան կյանք են ծրագրավորում։