Օկուպացիա
From Wikipedia, the free encyclopedia
Օկուպացիա (լատին․՝ occupatio — «զավթում»), պատերազմում պարտված երկրի տարածքի ժամանակավոր գրավվումը հաղթող երկրի զինված ուժերի կողմից[1]։ Համաձայն Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների կոնվենցիայի 42-րդ հոդվածի այն տարածքն է ճանաչվում օկուպացված, որն իսկապես գտնվում է հակառակորդի ուժերի իշխանության տակ։ Օկուպացիան տարածվում է միայն այն շրջանների վրա, որտեղ տվյալ իշխանությունը հաստատված է և ի զորու է կատարել իր գործունեությունը։