Քյազըմ Կարաբեքիր
From Wikipedia, the free encyclopedia
Քյազըմ Կարաբեքիր (թուրքերեն՝ Musa Kâzım Karabekir, 1882[1][2] կամ հուլիսի 23, 1882(1882-07-23), Küçükmustafapaşa, Ֆաթիհ, Օսմանյան կայսրություն[3] - հունվարի 26, 1948(1948-01-26), Անկարա, Թուրքիա), թուրք գեներալ, փաշա, օսմանյան ռազմական հանցագործ։
Քյազիմ Կարաբեքիր | |
---|---|
Musa Kâzım Karabekir | |
հուլիսի 23, 1882 - հունվարի 26, 1948 | |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն, Կոստանդնուպոլիս |
Մահվան վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Թուրքական պետական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ, փաշա |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ և Կուլետի ռազմական լիցեյ |
Ստորագրություն |
1918-1919 թվականներին եղել է 1-ին, 2-րդ, 15-րդ թուրքական Կովկասյան բանակային կորպուսների հրամանատար, մասնակցել Երզնկայի, Էրզրումի և Կարսի գրավմանը, հետագայում՝ Արևելյան ռազմաճակատի զորքերի հրամանատար։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժել են Արևելյան Հայաստան։
Կարաբեքիրը հրաժարվել է ճանաչել Հայաստանի հեղկոմի 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը։ Գլխավորել է թուրքական պատվիրակությունները Ալեքսանդրապոլի (1920 թվական) և Կարսի (1921 թվական) բանակցություններում։ Կարաբեքիրի ցուցումներով Տրապիզոնում սպանվել են Թուրքիայի կոմկուսի ղեկավար գործիչները (1921 թվականի հունվար)։
Օժանդակել է սպիտակ գվարդիականների հակախորհրդային խժդժություններին Թուրքիայի հյուսիսարևելյան վիլայեթներում։ 1930-1940-ական թվականներին զբաղեցրել է կուսակցական և պետական պաշտոններ։
Ունեցել է ընդգծված հակախորհրդային դիրքորոշում, վարել հակահայկական գիծ։