Քարահունջ
հնագիտական հուշարձան Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ[5]), նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք[6][7] Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան[8]։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան[1][9][10][11][12][13]։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է[14][15]։ Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև[16][17]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահունջ (այլ կիրառումներ)
Քարահունջ | |
---|---|
Քարահունջ | |
Տեսակ | հնագիտական հուշարձան, stone circle?, stone row? և մշակութային արժեք |
Ստեղծում | ավելի քան մ․թ․ա․ 7500[1][2][3][4] – 14000 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Սիսիան |
Գտնվելու վայր | Սիսիան, Հայաստան |
Շինության ձև | Շրջանաձև մեգալիթյան աստղադիտարան, Ար աստծո տաճար[4] |
Ներկա վիճակ | Պահպանվում է պետության կողմից և գտնվում է լավ վիճակում |
ՀՀ ՊՄԱՀ | 9.6/6.1 |
կայք | |
Zorats Karer Վիքիպահեստում |