Փամբակ (գետ, Գեղարքունիքի մարզ)
գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Փամբակ, Գուշճի տերեսի, Կուչ, Ղուշչի դարասի, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից՝ 2880 մ բարձրությունից, հոսում հարավ-արևմտյան ուղղությամբ և Վարղենիս քաղաքից մոտ 28 կմ հյուսիս-արևմուտք, Փամբակ գյուղից հարավ, թափվում Սևանա լիճը[1]։ Երկարությունը 10 կմ է[2], ջրհավաք ավազանը՝ 26 (21[1]) կմ², ավազանի միջին բարձրությունը 2540 մ։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, ստորինում՝ լայնացած։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է։ Տարեկան միջին ծախսը 0,19 մ³ է (Փամբակ գյուղ), հոսքը՝ 6 միլիոն մ³։ Սելավային գետ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Սակավաջուր, բայց արագահոս գետ է։ Աչքի է ընկնում մեծ անկումով։ Ամռանը ցամաքում է[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Փամբակ, Բնութագիր ...
Փամբակ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 10 կմ |
Ավազանի մակերես | 26 կմ² |
Ջրի ծախս | 0,19 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սևանի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Սևանա լիճ |
Կոորդինատներ | 40°22′10″ հս․. լ. 45°31′30″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Փակել