Տաթևեր
From Wikipedia, the free encyclopedia
Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի[1]։
Տաթևեր ճոպանուղի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիպ | ճոպանուղի |
Կարգավիճակ | գործող |
Կայարաններ | Հալիձոր Տաթևի վանք |
Կայարանների թիվ | 2 |
Ուղևորահոսքը մեկ տարում | մոտ 950,000 (2019 տվյալներ) |
Կայք | https://www.tatever.am |
Բացված | 2010 |
Տեխնիկական տվյալներ | |
Գծի երկարություն | 5.7 կմ |
Աշխատանքային արագություն | 37 կմ/ժ (max V) |
Առավելագույն բարձրություն | 320մ |
«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ։ Երևանից կարելի է հասնել տաքսիով, վարձակալված ավտոմեքենայով կամ օգտվել տուրօպերատորների կողմից առաջարկվող ծառայություններից։ Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ։ Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր[2] և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը։
«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը[3]։