Վրիժառուները։ Անվերջության պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» (անգլ.՝ Avengers: Infinity War)՝ Էնթոնի և Ջո Ռուսո ռեժիսորների, 2018 թվականի ֆիլմ, Քրիստոֆեր Մարկուսի և Սթիվեն ՄաքՖիլիի սցենարով։ Սցենարը հիմնված է Ստեն Լիի և Ջեք Կյորբիի Marvel Comics հրատարակչության կոմիքսների վրա։ Հանդիսանում է 2012 թվականին և 2015 թվականին դուրս եկած ֆիլմերի սիքվել, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի տասնիններորդ ֆիլմն է։ Գլխավոր դերերը խաղացել են Ռոբերտ Դաունի-կրտսերը, Ջոշ Բրոլինը Մարկ Ռուֆալոն, Թոմ Հիդելսթոնը, Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը, Ջերեմի Ռեները, Քրիս Փրեթը, Էլիզաբեթ Օլսեն, Սեբաստիան Սթենը, Բենեդիկտ Քամբերբեչը, Փոլ Բեթանին, Քոբի Սմալդերսը, Բենեդիկտ Վոնգը, Զոյի Սալդանան, Քերեն Գիլանը, Վին Դիզելը, Դեյվ Բատիստան, Բրեդլի Քուփերը, Փոմ Կլեմենտեֆը, Սքարլեթ Յոհանսոնը, Բենիսիո դել Տորոն, Թոմ Հոլանդը, Էնթոնի Մաքին, Չեդվիկ Բոուզմանը, Դանայ Գուրիրան, Փոլ Ռադը, Դոն Չիդլը և Լետիշիյա Ռայթը։ Ըստ սյուժեի, Վրիժառուները միավորվում են Գալակտիկայի Պահապանների և մնացած հերոսների հետ, Թանոսի հետ պայքարելու համար, որը փորձում է հավաքել անվերջության քարերը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆիլմը հայտարարվել է 2014 թվականի հոկտեմբերին «Վրիժառուները. Անվերջության պատերազմ՝ մաս 1» վերնագրով։ 2015 թվականի ապրիլին Ռուսո եղբայրները բորտում էին, որպեսզի նկարահանեն ֆիլմը, իսկ մայիսում Մարկուսը և Մաքֆիլին միացել են սցենարի աշխատանքին։ 2016 թվականի հուլիսին Marvel-ը կրճատել է անունը մինչև «Վրիժառուները. Անվերջության պատերազմ»։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունվարին Ջորջիա նահանգում, Ֆեյետ շրջանի Pinewood Atlanta Studios-ում և շարունակվել են մինչև նույն տարվա հուլիս։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել Շոտլանդիայում, Ագլիայում, Ատլանտայի կենտրոնական մասում և Նյու Յորքում։
Ֆիլմը դուրս է գալու 2018 թվականի մայիսի 4-ին IMAX ֆորմատով։ «Վրիժառուները 4»-ի ելքը նախատեսված է 2019 թվականի մայիսի 3-ին։