Վիլեմ Ալեքսանդր
From Wikipedia, the free encyclopedia
Վիլեմ Ալեքսանդր (ˈʋɪləm aːlɛkˈsɑndər, հոլ.՝ Willem-Alexander Claus George Ferdinand, ապրիլի 27, 1967), Նիդերլանդների թագավոր։
Վիլեմ Ալեքսանդր Կլաուս Ջորջ Ֆերդինանդը ծնվել է Ուտրեխտում և նա Նիդերլանդների նախկին թագուհի Բեատրիսի և գերմանացի ազնվական Կլաուս ֆոն Ամսբերգի ավագ որդին է։
1980 թվականի ապրիլի 30-ին երբ նրա մայրը` Բեատրիքսը, դարձավ Նիդերլանդների թագուհի, վերջինս դարձավ օրանյան արքայազն և Նիդերլանդների թագաժառանգ։ Գահ է բարձրացել 2013 թվականի ապրիլի 30-ին, երբ վերջինիս մայրը հրաժարական է տվել։
Սովորել է տարրական և միջնական դպրոցներում, ծառայել է Նիդերլանդների ռազմածովային թագավորական ուժերում, ինչպես նաև Լեյդենի համալսարանում ուսումնասիրել է պատմություն։ 2002 թվականին Վիլեմ Ալեքսանդրն ամուսնացել է արգենտինաբնակ Մաքսիմա Սորեգետա Չերրուտիի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երեք դուստրեր՝ Կատարինա-Ամալյան արքայադուստրը (ծնվել է 2003 թվականին), Ալեքսիա արքայադուստրը (ծնվել է 2005 թվականին) և Արիանա արքայադուստրը (ծնվել է 2007 թվականին)։