Վեներայի մթնոլորտ
From Wikipedia, the free encyclopedia
Վեներայի մթնոլորտ՝ Վեներան շրջապատող գազային թաղանթ։ Բաղկացած է հիմնականում ածխաթթու գազից և ազոտից, այլ միացությունները առկա են հետևյալ հաջորդականությամբ[1][3]։ Պարունակում է ծծմբաթթվի ամպեր, որոնք անհնար են դարձնում տեսանելի լույսով մակերևույթին դիտումները, այն թափանցիկ է միայն ռադիոալիքային և միկրոալիքային ճառագայթման դիապազոնում, ինչպես նաև ենթակարմիր ճառագայթմանը մոտ որոշ միջակայքերում[4]։ Վենարայի մթնոլորտը Երկրի մթնոլորտից ավելի տաք ու խիտ է՝ նրա ջերմաստիճանը մակերևույթի միջին շրջանում կազմում է մոտ 740 К (467 °С) է, իսկ ճնշումը՝ 93 բար է[1]։
Վեներայի մթնոլորտ | ||
---|---|---|
Վեներայի մթնոլորտի ամպերը։ Նրանց V–անման ձևը պայմանավորված է հասարակածային ուժեղ քամիներով։ «Պիոներ–Վեներա–1» զոնդի լուսանկարը ուլտրամանուշակագույն ճառագայթոներում, 1979 | ||
Ընդհանուր տեղեկություն[1] | ||
Բարձրություն | 250 կմ | |
Մակերեևույթի միջին ճնշումը | 93 բար (9,3 ՄՊա) | |
Զանգված | 4,8 ×1020կգ | |
բաղադրություն[1][2] | ||
Ածխաթթու գազ | CO2 | 96,5 % |
Ազոտ | N2 | 3,5 % |
Ծծմբական գազ | SO2 | 150 ppm |
արգոն | Ar | 70 ppm |
Ջրային գոլորշի | H2O | 20 ppm |
Շմոլ գազ | CO | 17 ppm |
հելիում | He | 12 ppm |
Նեոն | Ne | 7 ppm |
Քլորաջրածին | HCl | 0,1—0,6 ppm |
Ֆտորաջրածին | HF | 0,001—0,005 ppm |
Վեներայի մթնոլորտը գտնվում է ուժեղ պտտման և ցիրկուլյացիայի վիճակում[5]։ Այն մի լրիվ շրջան է կատարում չորս երկրային օրվա ընթացքում, որը մի քանի անգամ փոքր է մոլորակի պտտման պարբերությունից (243 օր)[6]։ Ամպերի վերին սահմանի վրա քամիների արագությունը հասնում է մոտ 100 մ/վ (~360 կմ/ժ)[1][5], որը հասարակածի վրայի կետերի պտտման արագությունը մեծացնում է մոտ 60 անգամ։ Համեմատության համար, Երկրի վրա ամենաուժեղ քամիները ունեն հասարակածի կետերի պտտման արագության 10 %-ից 20 %-ը[7]։ Բայց քամու արագությունը բարձրության հետ փոքրանում է, և մակերևույթի վրա հասնում է վայրկյանում մի մետրի[1]։ Բևեռների վրա գոյություն ունեն այսպես կոչված բևեռային փոթորիկներ անտիցիկլոնային կառուցվածքները։ Յուրաքանչյուր փոթորիկ ունի երկակի աչք և բնութագրական S-նման ամպերի նկար[8]։ Ի տարբերություն Երկրի, Վեներան չունի մագնիսական դաշտ և նրա իոնոսֆերան անջատում է մթնոլորտը տիեզերական տարածությունից և արեգակնային քամիներից։ Իոնացված շերտը անթափանց է արևային մագնիսական դաշտի համար, տալով Վեներային յուրահատուկ մագնիսական շրջան։ Այն դիտարկվում է ինչպես Վեներայի ինդուկտված մագնիտոսֆերա։ Թեթև գազերը, այդ թվում ջրային գոլորշին, մշտապես փքվում են արևային քամու ազդեցությամբ մագնիտոսֆերայի ինդուկտված պոչի միջով[5]։ Ենթադրվում է, որ մոտավորապես չորս միլիարդ տարի առաջ Վեներայի մթնոլորտը նման է եղել Երկրի մթնոլորտին, իսկ մակերևույթի վրա եղել է հեղուկ ջուր։ Անհերքելի ջերմոցային էֆեկտը, հնարավոր է, առաջ է եկել մակերևույթի ջրի գոլորշիացման և այլ ջերմոցային գազերի մակարդակի հետագա բարձրացման հետևանքով[9][10]։
Չնայած մոլորակի մակերևույթի էքստրեմալ պայմաններին, 50-65 կմ բարձրության վրա մթնոլորտային ճնշումը և ջերմաստիճանը պրակտիկորեն այնպիսին են, ինչպիսին Երկրի մակերևույթի վրա։ Դա Արեգակնային համակարգում Վեներայի մթնոլորտի վերին շերտերը դարձնում է համեմատաբար երկրայինին նման (ընդ որում ավելի քան Մարսի վրա)։ Ճնշամն և ջերմաստիճանի նմանությունից, ինչպես նաև այն փաստից, որ Վենարայի վրա շնչելու համար օդը (21 % թթվածին և 78 % ազոտ է) հանդիսանում է բարձրացող գազ, (Երկրի վրա դա հելիումն է), մթնոլորտի վերին շերտերը գիտնականների կողմից առաջադրվեցին գաղութացման և ուսումնասիրման հարմար վայրեր[11]։