Վեդայական դարաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Վեդայական դարաշրջան, (մ.թ.ա. 1500-500 թվականներին) հյուսիսային Հնդկաստանի ենթացամաքի պատմության մի ժամանակաշրջան՝ վերագրվող Ինդոս հովտի քաղաքակրթության և երկրորդ քաղաքաշինության վերջին, որը սկսվել է հնդկական Գանգեսի հարթավայրում (մ.թ.ա. 600 թիվ)։ Այն իր անունը ստացել է վեդաներից, որոնք ծիսակարգային տեքստեր են՝ այս ժամանակաշրջանի կյանքի մասին պատմական տվյալներ պարունակող[1], և հանդիսանում են հիմնական աղբյուր այս ժամանակաշրջանը հասկանալու համար։ Այս փաստաթղթերը հնագիտական արձանագրությունների հետ մեկտեղ թույլ են տվել հետևել Վեդայական մշակույթի զարգացմանը[2]։
Վեդաները հորինվել են և բանավոր, ճշգրիտ փոխանցվել հին հնդկարիական լեզվակիրների կողմից, ովքեր գաղթել էին հնդկական ենթացամաքի հյուսիսարևմտյան շրջանները վաղ այս դարաշրջանում։ Վեդայական հասարակությունը հայրիշխանական էր։ Վաղ վեդայական արիները կազմում էին ուշ բրոնզե դարաշրջանի հասարակություն՝ կենտրոնացած Փունջաբում, ապրում էին ցեղերով և նախապես գոյատևում են հովվական կենսաձևով։ Մոտավորապես մ.թ.ա. 1000 թվին վեդայական արիները տարածվեցին դեպի արևելք՝ դեպի արգասաբեր արևմտյան Գանգեսի հարթավայր և հարմարեցրին երկաթե գործիքները, որոնց շնորհիվ անտառները մաքրվեցին, և նրանք անցան ավելի նստակյաց, գյուղատնտեսական կենսաձևին։ Վեդայական ժամանակաշրջանի երկրորդ կեսը բնութագրվում էր քաղաքների, թագավորությունների և բարդ սոցիալական դասակարգերի տարբերակմամբ, որոնք բնորոշ էին Հնդկաստանին[2], և Կուրու թագավորության ավանդական զոհաբերության ծիսակարգի կանոնակարգմամբ[3][4]։ Այս ժամակաժրջանում կենտրոնական Գանգեսի հարթավայրը իշխվում էր ոչ վեդայական հդնկաարիական մշակույթի կողմից։ Վեդայական մշակույթի վերջում կառուցվեցին իսկական քաղաքներ և ստեղծվեցին մեծ պետություններ (մահաջանապադաներ), ինչպես նաև սկիզբ առան սրամանա շարժումները (ներառյալ ջայնիզմ և բուդդիզմ), որոնք մարտահրավեր էին նետում Վեդայական ավանդույթներին[5]։
Վեդայական ժամակաշրջանը ականատես եղավ հասարակական կարգերի հիերարխիայի ստեղծմանը, որը ազդեցիկ էր։ Վեդայական կրոնը վերածվեց բրահմանական ուղղափառության և մոտավորապես մեր թվարկության սկզբին վեդայական ավանդույթը կազմեց հինդուսինթեզի բաղկացուցիչ տարևրը[6]։
Հնագույն մշակույթները, որոնք նույնացվել են վեդայական նյութական մշակութային փուլերի հետ ներառում են գունավոր օխրա խեցեղենի մշակությունը, գանդարայի հուղարկավորման մշակույթը, սև ու կարմիր խեցեղենի մշակությունը և մոխրագույն խեցեղենի մշակությունը[7]։