Վարդենիս համայնք
From Wikipedia, the free encyclopedia
Վարդենիս, համայնքի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1]։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Սահմանակցում է Մարտունի, Ճամբարակ և Եղեգիս համայնքների հետ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Չշփոթել Վարդենիս հոդվածի հետ։
Արագ փաստեր Վարդենիս, Երկիր ...
Երկիր | Հայաստան |
---|---|
Մտնում է | Գեղարքունիքի մարզ |
Ներառում է | Վարդենիս, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ |
Վարչկենտրոն | Վարդենիս |
Խոշորագույն քաղաք | Վարդենիս |
Օրենսդրական մարմին | Վարդենիս համայնքի ավագանի |
համայնքապետ | Ահարոն Խաչատրյան |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն (2011) | 15,129 |
Սահմանակցում է | Մարտունի, Ճամբարակ, Եղեգիս համայնքներ, Ադրբեջան |
vardenis.am |
Փակել
2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համայնքի կազմում ներառվել են նոր բնակավայրեր։