Վանդե Մատարամ
From Wikipedia, the free encyclopedia
Վանդե Մատարամ (գործածվում է նաև Բանդե Մատարամ), պոեմ սանսկրիտ լեզվով[1][2], գրված 1870 թվականին՝ Բանկիմ Չանդրա Չատերջիի կողմից[3][4]։ 1937 թվականի հոկտեմբերին հնդկական կոնգրեսը որոշում է ընդունել պոեմի առաջին երկու մասերը օգտագործել որպես Հնդկաստանի ազգային օրհներգ[5][6][7]։
Վանդե Մատարամ բենգալերեն՝ বন্দে মাতরম্ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պոեզիա |
Հեղինակ | Bankim Chandra Chatterjee? |
Երկիր | Բրիտանական Հնդկաստան |
Բնագիր լեզու | բենգալերեն |
Հրատարակվել է | 1882 |
Vande Mataram |
Պոեմն առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականին[8]։ Այն նվիրված էր հայրենիքին, հետագայում մարդկանց կողմից մեկնաբանվում էր որպես նվիրված մայր աստծուն։ Սկզբնական շրջանում այն կոչվում էր «Բանգա Մատա» (Մայր Բենգալ), բայցև տեքստում չէր հիշատակվում սրա մասին[9][10][11][12]։ Հնդիկ նացիոնալիստ և փիլիսոփա Շրի Աուրոբինդոնն անդրադարձել է Վանդե Մատարամին որպես «Բենգալի ազգային օրհներգ»[13]։ Այնուամենայնիվ, պոեմը նվագարկվել է Հնդկաստանի անկախության հռչակման ժամանակ։ Այն առաջին անգամ քաղաքական նշանակություն է ստացել այն ժամանակ, երբ այն ասմունքեց Ռաբինդրանաթ Թագորեն՝ 1896 թվականին, Հնդկաստանի Կոնգրեսում[14][15][16]։ 1905 թվականին երգը դառնում է պոպուլյար, օգտագործում էին քաղաքական ակտիվիստները ազատության և անկախության կողմ պայքարումէ երթերի ժամանակ[16]։ Երգը արգելվել էր Բրիտանական ուժերի կողմից, քանի որ այն հեղափոխական բնույթ էր կրում, այն չքացավ մինչև Հնդկաստանի անկախություն ստանալը՝ 1947-ին[17][18]։
1950 թվականի հունվարի 24-ին Հնդկաստանի Ազգային ժողովն այն ընդունում է որպես հանրապետության ազգային երգ, Հնդկաստանի նախագահն առաջարկում է որպեսզի երգն էլ ավելի գնահատել, և այն արժանի է գնահատանքի, ինչպես Հնդկաստանի հիմնը, երգը հավասարազոր էր Ջանա Գանա Մանային[19]։ Միաժամանակ Հնդկաստանի որոշ ուժեր երգը չէին ճանաչում որպես «ազգային երգ»[20][21]։ Հնդկաստանի կառավարությունը Դելիի իշխանությունների հետ սատար էին կանգնում Ջանա Գանա Մանային և Վանդե Մատարամին, նշելով, որ դրանք նույն նժարի վրա են և հավասարազոր, և քաղաքացիները պետք է հավասար հարգանք ցուցաբերեն երկուսին էլ[22]։
Առաջին երկու տարբերակները կոչվում էին «մայր» և «մայրենիք», առանց ինչ-որ կրոնական փոխկապակցվածությամբ, բայց դրանից հետո առաջ եկած նոր տարբերակում նշվում է հնդու աստվածուհի Դուրգան[23][24]։ Չնայած ազգային հիմնին, Վանդե Մատարամին չկային արգելքներ[25]։