Սևջուր
գետ ՀՀ Արմավիրի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Սևջուր, Մեծամոր, գետ Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում[1]։ Ունի 40 կիլոմետր երկարություն, Հայաստանի մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Նրա ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուղբի (ջրշան) պահպանման ու բազմացման համար։ Կուղբի կլիմայավարժեցումը այստեղ կարելի է համարել ավարտված։ Թանկարժեք մորթի ունեցող այս փոքրիկ կենդանին այժմ Սևջուր գետի հովտով հասել է Արաքս և ապա նրա ճահճապատ ափերով իջել մինչև գրեթե ընդհուպ Կուր-Արաքսյան դաշտավայրի մատույցները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևջուր (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Սևջուր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 40 կմ |
Ավազանի մակերես | 1610 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մեծամոր |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 40°00′15″ հս․. լ. 44°23′53″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Քասաղ և Մաստարայի սելավ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արմավիրի մարզ և Արարատի մարզ |
Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասաղ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։