Սուրբ Հակոբյանց վանք
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հակոբյանց եկեղեցի, իսկական անվանումը Սրբոց Յակովբեանց Վանք Հայոց, Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է։ Կառուցվել է 12-րդ դարում և նվիրված է Հակոբին՝ Երուսաղեմի առաջին պատրիարքին։
Սուրբ Հակոբյանց վանք | |
---|---|
Եկեղեցու ներսում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի, վանք և տաճար |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Հայկական Թաղամաս, Երուսաղեմ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 1142 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Առաջնորդ | Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան |
Նվիրված | Հակոբոս առաքյալ |
Անվանված | Հակոբոս առաքյալ |
Ճարտարապետական տիպ | Գմբեթավոր բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 12-րդ դար |
Հիմնադրված | 1142 |
Cathedral of St. James, Jerusalem Վիքիպահեստում |
Գտնվում է Երուսաղեմի հարավարևմտյան մասում, Սիոն լեռան բարձունքում։ Սկսել է գործել 5-րդ դարից, երբ հայ եկեղեցին հակադրվել է քաղկեդոնականությանը։ 7-րդ դարի արաբները միաբանության առաջնորդին (վանահորը) տվել են Երուսաղեմի հունաց պատրիարքին հավասար իրավունքներ և միաբանությունը դարձել է պատրիարքական աթոռ՝ տնօրինելով հայ համայնքի, վանքերի և եկեղեցիների իրավունքներն ու գործերը։ Նրա մատենադարանում պահվում են շուրջ 4000 ձեռագիր մատյան, դիվանագիտական փաստաթղթեր, հրովարտակներ, իսկ գանձատանը՝ հայ, մեծ մասամբ կիլիկյան, վարպետների պատրաստած ոսկյա, արծաթյա, փայտյա իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, այդ թվում՝ Հեթում թագավորի մականը, ձեռագործության հազվագյուտ նմուշներ։ Այստեղ է գտնվում Թորոս Ռոսլինի նկարազարդած ձեռագրերի ստվար մասը։
1833 թվականին հիմնադրվել է տպարանը։ Տպագրվել են հայագիտական, բանասիրական աշխատություններ։ 1843 թվականից գործում է հոգևոր ճեմարանը, որը հայտնի է «ժառանգավորաց վարժարան» անվամբ (հիմնադիր՝ Զաքարիա պատրիարք)։ 1850 թվականից Երուսաղեմաբնակ հայ երեխաների համար հիմնվել է «Թարգմաևչաց վարժարան»-ը։ 1866 թվականից լույս է տեսևում «Սիոն» հանդեսը։
Վանքը իր պատրիարքական աթոռով գործում է ցայսօր։