Երուսաղեմի հայկական թաղամաս
From Wikipedia, the free encyclopedia
Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמני, արաբ․՝ حارة الأرمن), հնագույն էթնիկ-կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ են գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Հակոբյանց, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։
Հայկական թաղամասի փողոցներից մեկը | |
Երկիր | Պաղեստին |
Մասն է | Երուսաղեմի հին քաղաք |
Կարգավիճակ | Երուսաղեմի թաղամաս և քաղաքի շրջան |
Մտնում է | Երուսաղեմ |
Բնակչություն (2001) | 2500[1] |
Ազգային կազմ | հայեր |
Տարածք | 126 dunam |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 |
Անվանված է | հայ |
Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնելով վերջինիս տարածքի մեկ վեցերորդը՝ համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը։ 2001 թվականի տվյալներով այստեղ ապրում էր 2500 հայ։