Սուրբ Գևորգի խաչ
From Wikipedia, the free encyclopedia
Գերբագիտության մեջ սբ. Գևորգի խաչը իրենից ներկայացնում է կարմիր խաչ սպիտակ ֆոնի վրա, որը ուշ միջնադարյան ժամանակներում ասոցացվել է սբ. Գևորգի հետ, ով ռազմական սրբերից մեկն էր, երբեմն համարվել է որպես խաչակիր։
Ասոցացվելով խաչակիրների հետ՝ կարմիր-սպիտակ խաչը ծագել է 10-րդ դարից։ Այն եղել է Ջենայի պետության դրոշը մինչ 10-րդ դարը։ Խորհրդանիշը ընդունվել է Սվաբյան Լիգայի կողմից, Սուրբ Հռոմեական կայսրության հեղափոխումից առաջ։ Կարմիր-սպիտակ խաչը բացառապես օգտագործվել է Իտալիայի հյուսիսային մասում և ծառայել է Բոլոնյայի, Պեդուայի, Ռեգիո Էմիլիայի, Մանտուայի, Վերկելի, Ալեքսանդրիայի խորհրդանիշ։ Դրան փոխարինել է մեկ այլ դրոշ «սբ. Ամբրոսի խաչ», որ ընդունվել է 1045թ Միլանի խորհրդի կողմից[1]։
Սբ. Գևորգը Անգլիայում հեղափոխությունից հետո դառնում է «սրբերի հովանավոր»։ Սկզբնական ժամանակաշրջանից նրա դրոշը ճանաչվում է Անգլիայի ազգային դրոշը։ Սբ. Գևորգը սրբերի հովանավորություն էր անում նաև Իսպանիայի Կատալոնիայում և Վրաստանում։ Վրաստանի ազգային դրոշը կազմված է սբ. Գևորգի և Երուսաղեմի խաչերից։