Սիմուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Սիմուրգ (պարսկերեն՝ سیمرغ sɪmorγ), պարսկական և իսլամական ավանդույթում գերբնական թռչուն, որը հաճախ համեմատվում է փյունիկի հետ[1]։
Արագ փաստեր Սիմուրգ, Տեսակ ...
Սիմուրգ | |
---|---|
Տեսակ | առասպելական թռչուն և Դիցաբանական հիբրիդներ |
Դիցաբանություն | Պարսկական դիցաբանություն |
Երևի համընկնում է | Փյունիկ, huma bird?, Konrul?, Raróg?, Anqa? և Գարուդա |
Վայր | Պարսկաստան |
Simurgh Վիքիպահեստում |
Փակել
Համաձայն պարսկական առասպելների, Սիմուրգը բնակվում է Գիտելիքների ծառի վրա, որի ճյուղերին աճում են աշխարհի բոլոր սերմերը։ Երբ Սիմուրգը թռչում է ծառից, նրա առաջացրած տատանումները ցրում են այդ սերմերն աշխարհով մեկ՝ արժեքավոր բույսեր և բարեկեցություն բերելով մարդկությանը։ Ավելի ուշ Սիմուրգը բուն է դնում պարսկական սուրբ Ալբուրզ լեռան վրա, որն անհասանելի է ցանկացած մագլցողի համար։
Համաձայն լեգենդների, Սիմուրգն այնքան հին էակ է, որ հասցրել է աշխարհի վերջը վերապրել երեք անգամ։ Այդ ժամանակի ընթացքում, Սիմուրգը կարողացել է այնքան բան սովորել, որ տիրապետում է բոլոր տեսակի և բոլոր ժամանակների գիտելիքներին։