Սեֆիդ
From Wikipedia, the free encyclopedia
Սեֆիդրուդ (նաև Սեֆիդ; պարս.՝ سفیدرود; ֆարսիից թարգմանած՝ «սպիտակ գետ», հնում՝ Մարդուս, Ամարդուս), խոշոր գետ Հյուսիսային Իրանում։ Ավելի վաղ ձևավորվել է լեռնային Կիզիլուզեն և Շահրուդ գետերի միախառնումից, Էլբուրս լեռնահամակարգի հարավային լանջերից, այժմ՝ սկիզբ է առնում Շաբանաու ջրամբարից։ Այնուհետև գետի ջրերը հատում են լեռնաշղթային արևմտյան վերջավորությունները և թափվում են Կասպից ծով՝ առաջացնելով լայն դելտա[1][2]։
Սեֆիդրուդ | |
---|---|
Սեֆիդրուդի ավազանը | |
Բնութագիր | |
Երկարություն | 670 կմ |
Ավազանի մակերես | 13 450 կմ² |
Ջրահոսք | |
Ակունք | Շաբանաու |
Ակունքի տեղակայում | 36/45/35.54/N/49/23/18.19/E |
Գետաբերանի տեղակայում | 37/28/3.79/N/49/56/28.25/E |
Կոորդինատներ | 36°45′36″ հս․. լ. 49°23′18″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ղզլ Ուզան, Շահրուդ, Sīāh Rūd? և Manjil River? |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Գիլան |
Ջրահավաք | Կասպից ծովի ավազան |
Սեֆիդրուդը Կասպից ծովի իրանական ափի խոշորագույն և ամենաջրառատ գետն է։ Կիզիլուզենի հետ միասին գետի երկարությունը 720 կմ է, ավազանը՝ մոտ 56,2 կմ²։ Սնուցումը ձնային է, սառցային, անձրևային և ստորգետնյա։ Ջրի տարեկան միջին ծախսը գետահունով ենթարկվում է զգալի տատանումների։ Գարնան ձնհալի և աշնան հորդառատ անձրևների ժամանակ ջրի ծախսը կարող է հասնել մինչև 600 մ³/վրկ։ Ձմռան սակավաջրության դեպքում այն կազմում է մինչև 70-80 մ³/վրկ, տարեկան միջին ցուցանիշը 130 մ³/վրկ է։ Հունի բարձր անկման պատճառով նշանակալի է գետի հիդրոէներգետիկ ներուժը։
Կիզիլուզեն և Շահրուդ գետերի միախառնման տեղում 1962 թվականին կառուցվեց մոտ 90 մՎտ հզորությամբ և 100 մ-ից ավելի բարձրություն ունեցող, ջրի հոսքը կարգավորող պատնեշով Շահ Բանու Ֆարահ ՀԷԿ-ը։ Արդյունքում ստեղծվեց Շաբանաու ջրամբարը։ Սա թույլ տվեց չեզոքացնել ուժեղ հեղեղումները գետի դելտայում, ուր ոռոգվում են մոտ 200 հազար հա հողատարածքներ (բրինձ, ղորեն, այգեգործություն. խաղողագործություն)։
Գետի դելտան բացվում է Կասպից ծովում, սակայն պատնեշի կառուցումից հետո ջրի շարժի տեմպը կրճատվել է։ գետի դելատյում գտնվում են Գիլյան նահանգի երեք խոշոր քաղաքային բնակավայրերը՝ Ռաշթ քաղաքը և նրա ուղեկիցներ Բանդարե Անզալին և Լենգերուդը[3]:.