Ջոնի Քեշ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոնի Ռ. Քեշ (անգլ.՝ Johnny Cash, փետրվարի 26, 1932(1932-02-26)[5][6][6][…], Քինգսլենդ, Քլիվլենդի շրջան, Արկանզաս, ԱՄՆ - սեպտեմբերի 12, 2003(2003-09-12)[5][6][6][…], Նաշվիլ, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, առանցքային դեր ունի քանթրի երաժշտության մեջ, համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը։
Ջոնի Քեշ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Johnny Cash |
Ի ծնե անուն | Ջոն Ռ. Քեշ John R. Cash |
Ծնվել է | 1932 փետրվարի 26 Քինգսլենդ, Արկանզաս, ԱՄՆ Քինգսլենդ, Քլիվլենդի շրջան, Արկանզաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 12, 2003(2003-09-12) (տարիքը 71) Նեշվիլ, Թենեսի, ԱՄՆ Նաշվիլ, ԱՄՆ[1] |
Գերեզման | Hendersonville Memory Gardens |
Ժանրեր | քանթրի, ռոք, ռոքաբիլի, , բլյուզ, ֆոլք, գոսպել |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, դերասան, գրող |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | Վոկալ, կիթառ |
Գործունեություն | 1954–2003 թթ. |
Լեյբլ | Sun Records, Columbia Records, Mercury Records, American Recordings, Քեշի տուն, Legacy Recordings |
Անդամակցություն | The Highwaymen?, Million Dollar Quartet?, Johnny Cash and the Tennessee Two? և Johnny Cash & June Carter? |
Կապված | The Tennessee Three, The Highwaymen (country supergroup), June Carter Cash, The Statler Brothers, The Carter Family, The Oak Ridge Boys, Area Code 615 (band), Roy Orbison, Jerry Lee Lewis, Carl Perkins |
Ամուսին | Վիվիան Լիբերտո և Ջուն Կարտեր Քեշ |
Պարգևներ | |
Կայք | johnnycash.com |
Johnny Cash Վիքիպահեստում |
Չնայած այն հանգամանքին, որ նրան համարում էին քանթրիի իկոնա, նա հանդես էր գալիս նաև ռոքաբիլի, ռոքնռոլ ոճերում։ Շնորհիվ իր երաժշտության, ոճին ու ապրելակերպին բեմի վրա և նրանից դուրս, նա արժանացավ երաժշտասերների մի մեծ բանակի համակրանքին, որը դուրս էր նույնիսկ քանթրի երաժշտության սահմաններից։ Ինքն իրեն համարում էր «քրիստոնեական քանթրիի» կատարող։
Ջոնի Քեշի հետ է ասոցացվում՝ «Մարդը սևի մեջ» ( անգլ. Mаn In Black) արտահայտությունը, քանի որ 1960-ականներին նրան բնորոշ էր մուգ գույնի հագուստ կրելը (պատճառը Քեշը բացատրում է համանուն երգի մեջ՝ «Man in Black» 1971 թ)։