Ջոն Քենեդու սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանություն, քաղաքական մոտիվներով սպանություն, որը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 22-ին, տեղի ժամանակով ժամը 12։30-ին, ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Քենեդին մահացու վիրավորում է ստացել դիպուկահար հրացանից արձակված փամփուշտից, երբ իր կնոջ՝ Ժակլին Քենեդու հետ միասին, նախագահական շքախմբով անցնում էր Էլմ Սթրիթով։
Ջոն Քենեդու սպանություն | |
---|---|
Տեսակ | քաղաքական սպանություն, սպանություն, քաղաքական սպանություն և magnicide? |
Երկիր | ԱՄՆ |
Գրոհի վայր | Դալաս |
Տեղադրանք | Dealey Plaza? |
Գրոհի նպատակ | JFK |
Տարեթիվ | նոյեմբերի 22, 1963 |
Զենք | դիպուկահար հրացան և Carcano? |
Զոհվածներ | 1 մարդ |
Վիրավորներ | 2 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Assassination of John F. Kennedy Վիքիպահեստում |
Սպանությունը հաջորդող 10 ամիսների ընթացքում հետաքննվում էր հատուկ ձևավորված կոմիտեի կողմից, որը գլխավորում էր ԱՄՆ բարձրագույն դատարանի նախագահ Էրլ Ուորենը («Ուորենի կոմիտե»)։ Վերջինս հանգել է այն եզրակացության, որ սպանությունն իրականացվել է հանցագործ Լի Հարվի Օսվալդի կողմից։ Վերջինս սպանությունն իրագործել է միայնակ։ Գոյության ունեն դավադրության մի շարք տեսություններ, որոնք կասկածի տակ են դնում Ուորենի կոմիտեի կողմից առաջ քաշված եզրակացությունները և ներկայացնում են սպանության այլընտրանքային վարկածներ, այդ թվում՝ ամերիկյան և խորհրդային հատուկ ուժերի մասնակցությունը։ Սակայն մինչ օրս այդ տեսություններից և որևէ մեկը չի ապացուցվել։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը (70 %-ից ավելին) չի հավատում սպանության պաշտոնական տարբերակին[1][2]։