Ջեֆրի Չոսեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆրի Չոսեր (անգլ.՝ Geoffrey Chaucer, մոտ 1343[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - մոտ հոկտեմբերի 25, 1400, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։
Ջեֆրի Չոսեր բրիտանական անգլերեն՝ Geoffrey Chaucer | |
---|---|
Ծնվել է | մոտ 1343[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | մոտ հոկտեմբերի 25, 1400 |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, թարգմանիչ, աստղագուշակ և գրող |
Լեզու | միջին անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Քենթերբերյան պատմվածքներ, The Book of the Duchess?, The House of Fame?, Troilus and Criseyde?, The Legend of Good Women?, The compleynt unto Pity?, A Treatise on the Astrolabe?, The compleynt of Venus?, The Complaint of Mars?, Chaucer's complaint unto his purse?, Boece?, Parlement of Foules?, The Romaunt of the Rose? և Anelida and Arcite? |
Ամուսին | Ֆիլիպա Ռոետ[2] |
Զավակներ | Թոմաս Չոսեր[2], Էլիզաբեթ Չոսեր և Lewis Chaucer?[3] |
Ջեֆրի Չոսեր Վիքիքաղվածքում | |
Geoffrey Chaucer Վիքիպահեստում |
Մասնակցել է 1337-1453 թթ. հարյուրամյա պատերազմին, 70-ական թվականներին կատարել է դիվանագիտական հանձնարարություններ Ֆրանսիայում և Իտալիայում։ Վարել է վարչական պաշտոններ։ «Անգլիական պոեզիայի հայր» (Ջ. Դրայդեն) Չոսերը, հակառակ ընդունված լատիներենի, գրել է անգլերենով։ Ստեղծագործության առաջին փուլում (կոչվում է «ֆրանսիական», մինչև 1369 թ.) Չոսերը կրել է ֆրանսիական ասպետական գրականության ազդեցությունը («Դքսուհու գիրքը», 1369, պոեմ)։ Իտալիա կատարած ուղևորությունից հետո ընկած երկրորդ փուլում («իտալական», մոտ 1380-1386) են ստեղծվել «Թռչունների պառլամենտը», «Տրոիլուս և Քրիզեիդ» պոեմները, «Հմայիչ կանանց առասպելը» պատմվածքների ժողովածուն և այլն։ Համաանգլիական գրական լեզվով առաջին հուշարձաններից են 1380-ականների վերջերին սկսված և անավարտ մնացած «Քենթրբերյան պատմվածքներ» բանաստեղծությունների ու նովելների ժողովածուն, որ հատկանշում են Չոսերի ստեղծագործության երրորդ փուլը («անգլիական»)։ Այս գիրքը, որ ամփոփում է քսանից ավելի չափածո պատմվածք և նույնքան կապող ինտերմեդիաներ, ներկայացնում է իր ժամանակի Անգլիան[4]։