Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք
From Wikipedia, the free encyclopedia
«Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» (գերմ.՝ Proletarier aller Länder, vereinigt euch!)` ինտերնացիոնալիստական կոմունիստական ամենահայտնի նշանաբաններից մեկը։ Առաջին անգամ ասվել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի կողմից «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»[1]`
1920 թվականին Կոմունիստական Ինտերնացիոնալը Արևելքի ժողովուրդների համար հրատարակեց հետևյալ նշանաբան «Պրոլետարներ բոլոր երկրների և ճնշված ազգեր, միացե՛ք »։ Այս հարցի շուրջ Վ. Ի. Լենինը ասել է[2]՝
Իհարկե, «Կոմունիստական մանիֆեստի» տեսանկյունից սխալ է, բայց «Կոմունիստական մանիֆեստը» գրվել է բոլորովին այլ պայմաններում, սակայն ներկայիս քաղաքականության տեսանկյունից ճիշտ է։ |
Նշանաբանի այս տարբերակը թեև այդքան էլ հայտնի չի եղել, բայց հետագայում հաճախ է կիրառվել մաոիստների կողմից։