Պոնտոսի հույների ցեղասպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Պոնտոսի հույների ցեղասպանությունը կամ մեգալի, վերաբերվում է 20-րդ դարի սկզբներում Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներին Երիտասարդ Թուրքերի կառավարության կողմից։ 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել ըստ տարբեր աղբյուրների 353.000 -ից մինչև 1.200.000 հույներ[1][2][3][4][5][6][7]։ Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն։