From Wikipedia, the free encyclopedia
Պինտուրիկիո կամ Պինտուրիքիո (իտալ.՝ Pinturicchio, փաստացի՝ Բերնարդինո դի Բետո (կամ դի Բենեդետո) դի Բյաջո, Bernardino di Betto di Biagio, 1454[1][2][3][…], Պերուջա, Իտալիա[2][1][3] - դեկտեմբերի 11, 1513[4][5][6][…], Սիենա, Տոսկանա, Իտալիա[2][1]), Վերածննդի շրջանի իտալացի գեղանկարիչ։
Պինտուրիկիո | |
---|---|
ինքնադիմանկար | |
Ի ծնե | Bernardino di Betto di Biagio |
Ծնվել է | 1454[1][2][3][…] |
Ծննդավայր | Պերուջա, Իտալիա[2][1][3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1513[4][5][6][…] |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[2][1] |
Քաղաքացիություն | Q25934646? |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարիչ, մանրանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q3612411?, Chapel of the Bishop Eroli?, Crucifixion between Sts. Jerome and Christopher? և Piccolomini Library? |
Ակտիվ շրջան | 1937 - 1513 |
Ուսուցիչ | Պերուջինո |
Ներշնչվել է | Պերուջինո |
Pinturicchio Վիքիպահեստում |
Կվատրեչենտոյի ումրայի դպրոցի ներկայացուցիչ է։ Սովորել է Ֆիորենցո դի Լորենցոյի մոտ, հետո Ռաֆայելի, որին հետագայում օգնել է Սիքստինյան կապելլայի նկարազարդման գործում, հետ Պիետրո Պերուջինոյի մոտ։ Որոշ տեղեկություններ կան, որ սովորել է նաև Բենեդետտո Կապորալիի մոտ։ Կրել է Պերուջինոյի ուսուցիչ Բենեդետտո Բոֆիլիի ազդեցությունը։ Հասուն վարպետ դառնալով Պինտուրիկիոն հրաժարվեց Պերուջինոյի որոշ սկզբունքներից, հիմնականում՝ ֆիգուրների միակերպությունից, որով ավելի մոտեցավ Բոտիչելլիի արվեստին[7]։
Աշխատել է Իտալիայի մի շարք քաղաքներում՝ Պերուջա, Հռոմ, Օրվիետո, Սպոլետո, Սիենա։ Հիմնական գործերից են՝ Սանտա մարիա դել Պոպոլո եկեղեցու, Բորջիաների տան և Սիենայի տաճարի Պիկոլոմինիի գրադարանի ֆրեսկոները։ Նրա գործերում հաճախ հանդիպում են բուսական և ճարտարապետական նախշեր։ Հաստոցային գործերից առավել հայտնին Դրեզդենի պատկերասրահում ցուցադրվող «Տղայի դիմանկար» աշխատանքն է։
Ջորջո Վազարին բացասական է գնահատում Պինտուրիկիոյի արվեստը, համարելով նրա փառքը ոչ արժանի։ Բացի այդ կենսագիրը մեղադրում է նկարչին՝ պատվիրատուների ցանկությունները անպայման կատարելուն ձգտելու համար։
Ալեքսանդր Բենուան նշում է նկարչի գործերի առավել դեկորատիվությունը։ Գտնում է, որ ֆրեսկոները դատարկ ու միամիտ և պայմանական գործեր են։ Հիմնական ազդեցությունը և հմայքը առաջանում է վառ գույներից, ոսկու և զարդանախշերի առատությունից, որոնցով նկարիչը սիրում է իր սյուժեները լրացնել[8]։
Ֆուտբոլային մագնատ և երկրպագու Անելիի թեթև ձեռքով, Պինտուրիկիո մականունը ստացել է իտալական ֆուտբոլի աստղ Ալեսանդրո Դել Պիեռոն։ Անելիին Դել Պիերոյին և նրա ավագ ընկեր Ռոբերտո Բաջոյի հարաբերությունները նմանեցրել է Պինտուրիկիոյի և Պերուջինոյի՝ աշակերտի և ուսուցչի հարաբերություններին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.