Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ
From Wikipedia, the free encyclopedia
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (արաբ․՝ مجلس التعاون لدول الخليج الفارسیة, անգլ.՝ Gulf Cooperation Council) տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է, որը հիմնադրել են Պարսից ծոցի 6 արաբական միապետություններ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ | |
---|---|
ՊԾՀԽ դրոշ | |
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և trade bloc? |
Հապավում | ՊԾՀԽ / GCC |
Հիմնադրված | 1981 թ. մայիսի 25 |
Գլխադասային գրասենյակ | Սաուդյան Արաբիա Էր Ռիադ, Սաուդյան Արաբիա |
Տարածաշրջան | |
Պաշտ. լեզու(ներ) | արաբերեն |
Գլխավոր քարտուղար | Աբդուլլատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանի |
Կայք | Պաշտոնական կայք |
1981 թ. մայիսի 25-ին Աբու Դաբիում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ Պարսից ծոցի վեց միապետական կարգեր ունեցող արաբական պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և Օմանը ստորագրեցին պայմանագիր՝ Պարսից ծոցի Համագործակցության Խորհրդի ստեղծման վերաբերյալ։ Նշենք, որ վերոնշյալ խորհրդի ստեղծման նախնական որոշումն ընդունվել էր դեռ 1981 թ. փետրվարի 4-ին Էր-Ռիյադում կայացած խորհրդաժողովի ժամանակ, որն արդեն մայիսին պաշտոնապես ամրագրվեց Աբու Դաբիում։ Կազմակերպության շտաբ-կայանը տեղակայվեց Էր-Ռիադում, ինչն ընդգծում էր Սաուդյան Արաբիայի գերիշխող դերը կազմակերպությունում։