Պարենի համաշխարհային ծրագիր
From Wikipedia, the free encyclopedia
Պարենի համաշխարհային ծրագիր[Ն 1] (ՊՀԾ), աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է և համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի և պարենի անվտանգության առաջամարտիկը[4]։ 2015 թվականի տվյալներով, ծրագիրը 76 երկրներում 80 միլիոն մարդու պարենով է ապահովել[5]։ Մինչդեռ տարիների ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ծրագիրն օգնության է հասել հարյուրմիլիոնավոր մարդկանց աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ փորձելով սննդի մատակարմամբ բավարարել բնակչության հիմնական կարիքները և նպաստել տնտեսական ու հասարակական զարգացմանը։ ՊՀԾ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Հռոմում (Իտալիա) և աշխարհի ավելի քան 80 երկրներում ունի մասնաճյուղեր։ Գրասենյակները օգնում են տեղի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում արտադրել կամ ձեռք բերել սնունդ իրենց և իրենց ընտանիքների համար։ Այն Միավորված ազգերի զարգացման խմբի (ՄԱԶԽ) անդամ է և Գործադիր կոմիտեի մի մասն է։
Պարենի համաշխարհային ծրագիր | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և organization established by the United Nations? |
Հիմնադրված | դեկտեմբերի 19, 1961 |
Գլխադասային գրասենյակ | Հռոմ, Իտալիա |
Գլխավոր քարտուղար | Սինդի Մաքքեյն |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Պարգևներ | |
Կայք | wfp.org(անգլ.), fr.wfp.org(ֆր.), es.wfp.org(իսպ.), ar.wfp.org(արաբ.), zh.wfp.org, da.wfp.org(դան.), fa.wfp.org(պարս.), fi.wfp.org(ֆին.), de.wfp.org(գերմ.), it.wfp.org(իտալ.), ja.wfp.org(ճապոներեն), ko.wfp.org(կոր.), no.wfp.org(նորվ.), ru.wfp.org(ռուս.) և sv.wfp.org(շվեդ.) |
Ամեն պահի ՊՀԾ-ն ունի 30 նավ ծովում, 70 օդանավ երկնքում և 5 հազար բեռնատար ցամաքում, որոնք սնունդ և օգնություն են հասցնում այնտեղ, ուր դրա կարիքն ամենից շատ է զգացվում։ 2009 թվականին, երբ աշխարհում սովի մատնվածների թիվը գերազանցեց 1 միլիարդը, ՊՀԾ-ն ուղարկեց 4,6 միլիոն տոննա սնունդ 101,8 միլիոն մարդու համար 75 երկրներում։ Նույն տարվա ընթացքում իրականացրեց համաշխարհային սննդի օգնության մոտ 70 տոկոսը[6]։
2010 թվականի հունվարին Պարենի համաշխարհային ծրագիրը իր աջակցությունը ցուցաբերեց Հայիթիի ավերիչ երկրաշարժի ժամանակ անօթևան և սովի մատնված մարդկանց։
ՊՀԾ-ն ֆինանսավորվում է տարբեր պետությունների, առանձին դոնորների և անհատների կողմից տրամադրվող նվիրատվություններով։