Չան Կայշի
From Wikipedia, the free encyclopedia
Չան Կայշի, չինարեն՝ 蔣介石, Jiǎng Jièshí, Ճյան Ճյեշի, հոկտեմբերի 31, 1887(1887-10-31)[1][2][3][…], Սիկոու, Չինական կայսրություն - ապրիլի 5, 1975(1975-04-05)[1][4][2][…], Թայբեյ, Թայվան[5]), չինացի ռազմաքաղաքական գործիչ, Չինաստանի Հանրապետության (Թայվան) առաջնորդը 1928-1975 թթ։
Չան Կայշի չինարեն՝ 蔣中正, չինարեն՝ 蒋介石, չինարեն՝ 蔣志清, չինարեն՝ 蔣周泰 և 蒋介石 | |
Կուսակցություն՝ | Գոմինդան և Chinese Revolutionary Party? |
---|---|
Կրթություն՝ | Բաոդինի ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | բուդդայականություն և մեթոդիզմ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 31, 1887(1887-10-31)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սիկոու, Չինական կայսրություն |
Վախճանի օր | ապրիլի 5, 1975(1975-04-05)[1][4][2][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Թայբեյ, Թայվան[5] |
Թաղված | Cihu Mausoleum |
Դինաստիա | family of Chiang Kai-shek? |
Քաղաքացիություն | Չինաստանի Հանրապետություն, Թայվան և Ցին կայսրություն |
Ի ծնե անուն | չինարեն՝ 蔣瑞元 |
Հայր | Chiang Chao-tsung? |
Մայր | Wang Caiyu? |
Ամուսին | Mao Fumei?, Yao Yecheng?, Chen Jieru? և Soong May-ling? |
Զավակներ | Chiang Ching-kuo?[6] և Chiang Wei-kuo? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ավարտել է Բաոդինի և Տոկիոյի ռազմական, ակադեմիաները։ 1920-ական թվականներին, քողարկվելով իբրև «ձախ» գոմինդանական, հարել է Սուն Յաթ Սենին։ 1926-1927 թվականներին, որպես ազգային-հեղափոխական բանակի գլխավոր հրամանատար, մասնակցել է Չինաստանի հյուսիսի դեմ ռազմական, գործողություններին։ 1927 թվականին կատարել է հեղաշրջում և հաստատել բռնատիրական վարչակարգ։ Իր ձեռքում է կենտրոնացրել է գոմինդանի կուսակցական, երկրի պետական և ռազմական, բոլոր բարձրագույն պաշտոնները, իրեն շնորհել գեներալիսիմուսի կոչում։ 1937 թվականին, Չինաստանի վրա Ճապոնիայի հարձակումից հետո, հարկադրված համաձայնության է եկել Չինաստանի Կոմկուսի հետ համատեղ գործելու վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո մերժել է կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ ՉԿԿ-ի առաջարկը և 1946 թվականին սանձազերծել է քաղաքացիական պատերազմ։ Չինական ժողովրդական հեղափոխության հաղթանակից (1949) հետո իր զորքերի մնացորդների հետ փախել է Թայվան կղզի և հիմնավորվել այնտեղ։