Ուրարտերեն
From Wikipedia, the free encyclopedia
Ուրարտերեն (խալդերեն, բիայներեն), արևմուտքից մինչև արևելք՝ Վանա լճից մինչև Ուրմիա լիճ, հյուսիսից մինչև հարավ՝ Արարատյան դաշտից մինչև հյուսիսային Իրաք գտնվող և մինչև մ.թ.ա. 6-րդ դարը գոյություն ունեցող հնագույն Վանի թագավորության լեզուն։
Ուրարտերեն | |
---|---|
Տեսակ | լեզու և հին լեզու |
Ենթադաս | Խուռիա-ուրարտական լեզուներ |
Երկրներ | Վանի թագավորություն[1] |
Դասակարգում | Խուռիա-ուրարտական լեզուներ |
IETF | xur |
ISO 639-3 | xur |
Urartian language Վիքիպահեստում |
Պատկանում է խուռիա-ուրարտական լեզվաընտանիքին։ Հնարավոր է, որ հարազատ է արևելակովկասյան լեզուներին։ Որոշ գիտնականներ կարծում են, որ ուրարտերենը Վանի թագավորության միայն գրավոր լեզուն էր, իսկ խոսակցականը հայերենն էր[2][3][4]։ Ուրարտերենի այժմ հայտնի հուշարձանները, որոնք վերաբերվում են մ.թ.ա. 9-6-րդ դարերին, թույլ չեն տալիս կազմել լեզվի բառապաշարի քիչ թե շատ ամբողջական պատկերը։ Այդ հուշարձանները շատ նույնատիպ են, նրանց մեջ ասվում է հիմնականում ռազմական արշավանքների, ջրանքների կառուցման, զոհաբերությունների և այլ բաների մասին։ Ուստի բառապաշարի այնպիսի կարևոր մասեր, ինչպիսիք են մարմնի մասերը, բարեկամությանը վերաբերվող եզրույթները շատ աղքատ են ներկայացված։ Նման դեպքերում շատ մեծ դեր են կատարում հայերենի տվյալներ, որտեղ մնացել են ուրարտերենի հետքերը։ Հայերենում բացատրություն չունեցող մի քանի հազար բառերի մեջ շատ ուրարտական բառեր կան։ Դրա հիման վրա լեզվաբանները փորձում են վերականգնել ուրարտերենի բառապաշարը տարբեր լեզվաբանական մեթոդների օգնությամբ։