Ոճաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Ոճաբանություն (անգլ.՝ Stylistics) կիրառական լեզվաբանության բաժին, ուսումնասիրում և մեկնաբանում է բոլոր տեսակի տեքստերը և/կամ բանավոր խոսքը՝ դրանց լեզվական և հնչերագային աճի տեսանկյունից, որտեղ ոճը լեզվի որոշակի տեսակ է՝ օգտագործվելով տարբեր անհատների կողմից կամ տարբեր իրավիճակներում ու միջավայրերում։ Օրինակ՝ ժողովրդական կամ առօրյա լեզուն կարող է գործվածվել ընկերների շրջանում, մինչդեռ ավելի պաշտոնական լեզուն՝ քերականության, արտասանության կամ առոգանության, բառապաշարի կամ բառերի ընտրության առումով, հաճախ ուղեկցող նամակում և ինքնակենսագրականում, աշխատանքային հարցազրույցի ժամանակ խոսելիս է օգտագործվում։
Որպես գիտություն՝ ոճաբանությունը կապում է գրական քննադատությունը լեզվաբանության հետ։ Ինքնուրույն չի գործում որպես ինքնավար տիրույթ և կարող է կիրառվել գրականության և լրագրության, ինչպես նաև լեզվաբանության մեկնաբանության մեջ[1][2][3]։ Ոճաբանության ուսումնասիրության աղբյուրները կարող են ընդգրկել ավանդական գրական գործերից մինչև հանրամատչելի տեքստեր, գովազդային տեքստերից մինչև նորություններ[4], ոչ գեղարվեստական գրականությունից և հանրամատչելի մշակույթից մինչև քաղաքական և կրոնական խոսույթներ[5]։ Իրոք, ինչպես պարզ է դարձել, բազմամեթոդ ոճաբանության[6] , մուլտիմոդալ ոճաբանության[7] և միջնորդավորված ոճաբանության[8] վերջին հետազոտություններից, ոչ գրական տեքստերը կարող են նույնքան հետաքրքրել ոճաբաններին, որքան գրականները։ Այլ կերպ ասած, գրական ոճը, ոճաբանության մեջ ընկալվում է որպես «կետ սանդղակի վրա, այլ ոչ բացարձակ միավոր»[9][10]։
Ոճաբանությունը որպես հայցակարգային գիտակարգ կարող է փորձել հաստատել սկզբունքներ, որոնք կարող են բացատրել անհատների և սոցիալական խմբերի կողմից լեզվի օգտագործման որոշակի ընտրությունը, օրինակ՝ ժանրի ստեղծման և ընկալման մեջ, ժողովրդական արվեստի ուսումնասիրությունում, բարբառների և ռեգիստրի օգտագործման մեջ, և կարող է կիրառվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խոսույթի վերլուծությունը, ինչպես նաև գրական քննադատությունը։
Պարզ լեզուն տարբեր հատկանիշներ ունի։ Ընդհանուր ոճական առանձնահատկություններն են երկխոսությունը, տարածաշրջանային ակցենտները և անհատական խոսելաոճը (իդիոլեկտ)։ Ոճաբանորեն՝ նաև նախադասության երկարության գերակշռությունը և լեզվական ռեգիստրի կիրառումը։