Շուշիի գրավում
From Wikipedia, the free encyclopedia
Շուշիի գրավում, 44-օրյա պատերազմի շրջանակներում տեղի ունեցող պատերազմական գործողություններ մի կողմից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և մյուս կողմից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի, Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի, թուրքամետ ահաբեկչական խմբավորումների միջև Շուշի քաղաքի և հարակից տարածքների նկատմամբ վերահսկողության համար։ Ռազմական գործողությունները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերի 29-ին[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)
Թվական | 29․10, 2020թ․ – 07.11, 2020թ |
---|---|
Մասն է | Արցախյան երկրորդ պատերազմ |
Վայր | Շուշի քաղաք, հարակից տարածքներ |
Արդյունք | Շուշիի օկուպացիան Ադրբեջանի ԶՈՒ կողմից |
Հակառակորդներ | |
Արցախ, Կամավորական խմբեր | Ադրբեջան, Թուրքիա, Սիրացի թուրքամետ վարձկաններ
|
Հրամանատարներ | |
Նիկոլ Փաշինյան Սեյրան Օհանյան | Իլհամ Ալիև Զաքիր Հասանով |
Կողմերի ուժեր | |
Անհայտ | Անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Շուշին Արցախի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներից մեկն է, քանի որ այն գործնականում ծառայում է որպես մայրաքաղաք Ստեփանակերտի թիկունք։ Շուշին կարևոր նշանակություն է ունեցել ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմների ժամանակ։ Ռազմական ագրեսիայի շրջանակներում Ադրբեջանի հրետանային ուժերը բազմաթիվ անգամներ թիրախավորում են Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Ռազմական գործողությունների հարավային ճակատում ունենալով որոշակի հաջողություններ, ադրբեջանական դիվերսիոն խմբերը ներթափանցում են Ասկերանի շրջան և մարտեր ծավալում Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի շրջակայքում։
Հոկտեմբերի 29-ին ադրբեջանական բանակը դիվերսիոն հուժկու գրոհ է սկսում Շուշիի ուղղությամբ՝ կիրառելով զինտեխնիկա և հրթիռահրետանային համակարգեր, համազարկային համակարգեր և մեծ քանակությամբ կենդանի ուժ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս մարտակոչով, նշելով․ «Դիմում եմ ողջ աշխարհի հայությանը. թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, և ուզում եմ, որ գիտակցենք այս պահը»[2]։ Հոկտեմբերի 30-ին արցախյան կողմը հայտարարում է դիվերսիոն խմբի ոչնչացման, գրոհի չեզոքացման[3] և 100-200 ադրբեջանական զոհերի մասին։ Այնուամենայնիվ, դիվերսիոն խմբերի ոչնչացման գործընթացը շարունակվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։
Շուշիի անկման վերաբերյալ առկա է նաև այլ տեսակետ, որի համաձայն ոչ թե քաղաքը գրավվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, այլ հանձնվել Հայաստանի իշխանությունների կողմից[4]։ 2022 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ժողովում հայտարարել է, որ «1996 թվականից սկսած բանակցությունների սեղանին է եղել Շուշիի հարցը, արդյո՞ք Սերժ Սարգսյանը հանձնելու էր Շուշին, և եթե չհանձներ, պատերազմ էր սկսվելու, առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել»[4][5]։։