Նոր Բայազետի գավառ
գավառ Երևանի նահանգի կազմում / From Wikipedia, the free encyclopedia
Նոր Բայազետի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1849-1918 թվականներին մտել է Երևանի նահանգի մեջ։ Գավառի կենտրոնը Նոր Բայազետ (հետագայում՝ Կամո, այժմ՝ Գավառ) քաղաքն էր։
Արագ փաստեր Նոր Բայազետի գավառНовобаязетский уезд, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Երևանի նահանգ | ||
Ներառում է | 16 համայնք | ||
Վարչկենտրոն | Նոր Բայազետ | ||
Խոշորագույն քաղաք | Նոր Բայազետ | ||
Հիմնական լեզու | Հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն | ||
Բնակչություն (1897) | 112․111 | ||
Ազգային կազմ | Հայեր (մոտ 67 %)[1] | ||
Տարածք | 4.731 | ||
Հիմնադրված է | 1849 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Գեղարքունիք, Սոթք, Վարաժնունիք | ||
Փակել
Նոր Բայազետի գավառը հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի, արևմուտքում՝ Էջմիածնի ու Երևանի, հարավում՝ Շարուր-Դարալագյազի գավառներին։ Արևելքում և հյուսիսում՝ Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների երկայնքով, անցնում էր սահմանը Ելիզավետպոլի նահանգի հետ։
Ներառել է հիմնականում ժամանակակից Գեղարքունիքի մարզի տարածքի մեծ մասը՝ բացառությամբ Ճամբարակի շրջանի, ինչպես նաև ներառել է Հրազդանի շրջանի մի մասը։