Նիկոլայ Մաքսիմով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Մաքսիմով (Николай Александрович Максимов, մարտի 9 (21), 1880 կամ մարտի 21, 1880(1880-03-21)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 9, 1952(1952-05-09)[2][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային բուսաբան։ Բույսերի էկոլոգիական ֆիզիոլոգիայի հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից անդամ՝ 1932 թվականից)։
Նիկոլայ Մաքսիմով Николай Максимов | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (21), 1880 կամ մարտի 21, 1880(1880-03-21)[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 9, 1952(1952-05-09)[2][1] (72 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Օդինցովսկի շրջան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] և ռուսերեն[4] |
Գիտական ղեկավար | Վլադիմիր Պալադին |
Եղել է գիտական ղեկավար | Միքայել Քրիստափորի Չայլախյան և Ivan I. Tumanow? |
Պարգևներ |
1902 թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1917 թվականից Թիֆլիսի, Կրասնոդարի, Պետրոգրադի, Սարատովի, Մոսկվայի բուհերի պրոֆեսոր և բույսերի ֆիզիոլոգիայի իր հիմնադրած լաբորատորիաների վարիչ։ 1939 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կլիմենտ Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտում (1946-1952 թթ.՝ տնօրեն)։ Մաքսիմովի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի երաշտակայունության և ցրտադիմացկունության հարցերին։ 1930 թ. «Բույսերի երաշտակայունության ֆիզիոլոգիական հիմունքները» (1926) մենագրության համար արժանացել է Լենինի անվան մրցանակի (1930)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։