Նիկոլայ Բուլգանին
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բուլգանին (ռուս.՝ Николай Александрович Булганин, մայիսի 30 (հունիսի 11), 1895[2], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 24, 1975(1975-02-24)[3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ (1948—1958), Խորհրդային Միության մարշալ (1948, տիտղոսից զրկվել է 1958 թվականին), ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ (1955-1958), առաջին տեղակալ 1950 թվականից, պատգամավոր 1947 թվականից, 1938-1944 թվականներին, սոցիալիստական աշխատանքի հերոս (1955)[5]։
Նիկոլայ Բուլգանին Николай Булганин | |||
| |||
---|---|---|---|
փետրվարի 8, 1955 - մարտի 27, 1958 | |||
Նախորդող | Գեորգի Մալենկով | ||
Հաջորդող | Նիկիտա Խրուշչով | ||
| |||
մարտի 15, 1953 - փետրվարի 9, 1955 | |||
Նախորդող | Ալեքսանդր Վասիլևսկի Նիկոլայ Կուզնեցով | ||
Հաջորդող | Գեորգի Ժուկով | ||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ (1917–1960) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր | ||
Ծննդյան օր | 1895 հունիսի 11 | ||
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | 24 փետրվարի 1975(1975-02-24) (տարիքը 79) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | ||
Զավակներ | Սվետլանա Լարինա Յուրի Լարին | ||
Պարգևներ | |||
Եղել է նաև ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ։ Երեք անգամ (1938-1940, 1940-1945, 1958) ստանձնել է ԽՍՀՄ Պետական բանկի նախագահի պաշտոնը։ 1953-1955 թվականներին եղել է պաշտպանության, 1947-1949 թվականներին՝ ԽՍՀՄ զինված ուժերի նախարար։ 1937-1938 թվականներին՝ ՌՍՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ։ ԽՍՀՄ 1-5-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր (1937-1962)[6]։
Եղել է Իոսիֆ Ստալինի մերձավորներից։