Նիլ Արմսթրոնգ
From Wikipedia, the free encyclopedia
Նիլ Ալդեն Արմսթրոնգ (անգլ.՝ Neil Armstrong, օգոստոսի 5, 1930(1930-08-05)[1][2][3][…], Ուապակոնետա, Օհայո, ԱՄՆ[4][1][5] - օգոստոսի 25, 2012(2012-08-25)[2][3][6][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[7][5]), ամերիկացի տիեզերագնաց, ինժեներ և առաջին մարդն ով ոտք դրեց Լուսնի վրա։ Նա նաև եղել է աերոտիեզերական ինժեներ, ռազմածովային օդաչու, փորձարկող օդաչու և համալսարանի պրոֆեսոր։ Մինչև տիեզերագնաց դառնալն Արմսթրոնգն եղել է Միացյալ Նահանգների Նավատորմի սպա, ծառայել և մասնակցել է Կորեական պատերազմում։ Պատերազմից հետո Արմսթրոնգը Փրդյու Համալսարանում ստանում է բակալավրի աստիճան և ծառայության է անցնում Ազգային Ավիացիայի Խորհրդատվական Կոմիտեի Մեծ Արագության Չվերթների կայանում, որտեղ նա կատարում է մոտ 900 թռիչք։ Հետագայում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ավարտում է նաև ասպիրանտուրան։
Նիլ Արմսթրոնգ Neil Armstrong | |||
Նիլ Արմսթրոնգ |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | Neil Armstrong | ||
Ի ծնե | Նիլ Ալդեն Արմսթրոնգ | ||
Պետություն | ԱՄՆ | ||
Մասնագիտություն | Տիեզերագնաց - օդաչու | ||
Առաքելություն | Առաջին մարդը Լուսնի վրա՝ հուլիսի 21, 1969 թ., Ջեմինի 8, Ապոլոն 11 | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 8 օր, 14 ժամ, 12 րոպե և 30 վայրկյան | ||
Ծնվել է | 1930 օգոստոսի 5 | ||
Ծննդավայր | Վապակոնետա, Օհայո, ԱՄՆ | ||
Մահացել է | օգոստոսի 25, 2012(2012-08-25) (տարիքը 82) | ||
Մահվան վայրը | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ | ||
Ազգություն | ամերիկացի | ||
Ամուսին | Janet Shearon? և Carol Held Knight? | ||
Պարգևներ | | ||
Ստորագրություն | |||
Արմսթրոնգը հանդիսանալով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի, X-20 Dyna Soar-ի և այլ ծրագրերի անդամ 1962 թվականին միանում է ՆԱՍԱ-ի Տիեզերական Կորպուսին։ 1966 թվականի մարտին նա կատարում է իր առաջին թռիչքը, որպես Ջեմինի-8 տիեզերանավի հրամանատար հանդիսանալով ՆԱՍԱ-ի առաջին քաղաքացիական տիեզերագնացն ով թռչեց տիեզերք։ Նա տիեզերագնաց օդաչու Դևիդ Սկոտի հետ կատարեց երկու տիեզերական սարքավորումների տեղադրման և տիեզերանավի կառանման գործընթացները[8]։ Այս առաջադրանքը ձախողվեց այն բանից հետո, երբ Արմսթրոնգը կառավարման վառելիքի համար օգտագործեց խցանող հենակետի վտանգավոր պտուտակն առաջին տիեզերական չվերթի արտակարգ իրավիճակնում։
Արմսթրոնգն իր երկրորդ և վերջին թռիչքը կատարեց որպես Ապոլոն 11-ի հրամանատար, դա 1969 թվականի թռիչքն էր դեպի Լուսին, երբ մարդն առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրեց։ Արմսթրոնգը և Լուսնային Մոդուլի օդաչու Բազ Օլդրին իջան Լուսնի մակերեսի վրա և տիեզերանավից դուրս անցկացրին երկու ժամ, իսկ Մայքլ Քոլինզը այդ ժամանակ մնացել էր Լուսնի ուղեծրում՝ հրամանատարական և սպասարկման մոդուլում։ Արմսթրոնգը, Քոլինզը և Օլդրինը ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից պարգևատրվեցին Նախագահական ազատություն շքանշանով։ 1978 թվականին նախագահ Ջիմի Կարտերի կողմից Արմսթրոնգը պարգևատրվեց Կոնգրեսի Տիեզերական պատվո շքանշանով։ Արմսթրոնգի գլխավորությամբ Ապոլոն 11-ի անձնակազմը 2009 թվականին պարգևատրվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի ոսկե մեդալով։
Արմսթրոնգը մահացավ Ցինցինատիում, 2012 թվականի օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում աորտո-կորոնար շունտավորումի բարդություններից հետո[9][10]։