Նաիրի
Հայաստանի և հին հայկական ցեղերի ասորական անվանումը / From Wikipedia, the free encyclopedia
Նաիրի, երկիր Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 14[1] - 10-րդ դարերում, Վանա լճի մերձակա տարածքները բնակեցնող հուրի-հայկական ցեղերի ասորերեն անվանումը, որը նշանակում է «գետեր» (ներկայիս հայերենում պահպանվել է առու /գետակ/ ձևով)[փա՞ստ]։ Մ.թ.ա. 14 - 13-րդ դարերում Վանա լճի շրջակայքում և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունների վրա ապրում էին հուրիա-հայկական բազմաթիվ ցեղեր, որոնց զբաղեցրած տարածքը ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանվում է Նաիրի երկիր[1] կամ Նաիրի երկրներ (աքքադերեն՝ 𒆳𒆳𒈾𒄿𒊑)[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նաիրի (այլ կիրառումներ)
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | հուրի-հայկական ցեղեր[1] | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Ցեղային միություն |
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում միայն մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսից։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Վանա լճի և Եփրատի հովտի միջև, զբաղեցնում էր Նաիրի ցեղային միությունը, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր։ Նաիրյան ցեղային միության ուժեղացմանն էապես նպաստեցին ասորեստանյան թագավորների ավերիչ ու ավարառուական արշավանքները։ Դրանց դիմադրելու համար նաիրյան ցեղերը թշնամու դեմ դուրս էին բերում պատկառելի միացյալ ուժեր՝ միավորելով մի քանի տասնյակ ցեղերի զինուժը։ Նաիրյան միության բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայալեզու ցեղերը։