ՅՈՒՆԻՍԵՖ
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (անգլ.՝ United Nations Children's Fund; հպվ.։ պաշտ. հայերեն՝ ՅՈՒՆԻՍԵՖ; անգլ.՝ UNICEF), միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։
ՅՈՒՆԻՍԵՖ | |
---|---|
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարբերանշանը | |
Տեսակ | organization established by the United Nations? |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | անգլ.՝ UNICEF հայերեն՝ ՅՈՒՆԻՍԵՖ |
Կարգախոս | անգլ.՝ Unite for children հայերեն՝ Միավորվել հանուն երեխաների |
Հիմնադրված | Դեկտեմբերի 11, 1946 (1946-12-11) |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք |
Գլխավոր քարտուղար | Էնթոնի Լեյք |
Վերադաս կազմակերպություն | ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդ |
Հիմնադիր | Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա և Ludwik Rajchman? |
Պարգևներ | |
Կայք | unicef.am |
ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը (անգլ.՝ United Nations International Children's Emergency Fund; ֆր.՝ Fonds des Nations unies pour l'enfance) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։