Միխայիլ Կեդրով
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Նիկոլաևիչ Կեդրով (դեկտեմբերի 21 1893 (հունվարի 2 1894), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մարտի 22, 1972(1972-03-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային ռեժիսոր, դերասան։
Արագ փաստեր Միխայիլ Կեդրով, Ծնվել է ...
Միխայիլ Կեդրով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21 1893 (հունվարի 2 1894) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 22, 1972(1972-03-22)[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեդրով (այլ կիրառումներ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ 1922 թվականին ընդունվել է ՄԳԱԹ-ի 2-րդ ստուդիա, 1924 թվականին՝ ՄԳԱԹ-ի թատերախումբ։ Լավագույն դերերից են՝ Մին Բինու (Վ. Իվանովի «Զրահագնացք 14-69»), Մանիլով (Գոգոլի «Մեռած հոգիներ»), Զախար Բարդին (Գորկու «Թշնամիներ»), Տարտյուֆ (Մոլիերի «Տարտյուֆ»), բեմադրություններից՝ Գորկու «Ծառայության մեջ», Կրոնի «Խորագնաց հետախուզություն», Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գոգոլի «Ռևիզորը»։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։