Միայնություն
From Wikipedia, the free encyclopedia
Միայնություն, սոցիալ-հոգեբանական երևույթ, մարդու զգացմունքային բարդ և անհաճո վիճակը, կապված մարդու մոտ դրական, էմոցիոնալ կապերի բացակայության և/կամ նրանց կորցնելու վախի հետ։ Այս հայեցակարգի շրջանակներում առանձնացնում են երկու տարբեր եզրույթներ՝ դրական մենակություն և բացասական մենակություն, բայց ավելի հաճախ միայնություն հասկացությունը բացասական նշանակություն ունի։
Միայնություն անձը կարող է զգալ նույնիսկ այլ մարդկանցով շրջապատված լինելով հանդերձ։ Մենակության պատճառները տարբեր են և ներառում են ընկերական, մտավոր, հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական նախադրյալներ։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ մենակության ցուցիչները ամենից շատ նրանց մոտ են, ովքեր ամուսնացած են, ունեն հարաբերություններ, ընտանիքի մշտական անդամ են, վետերան են կամ հաջողված են իրենց ասպարեզում[1]։ Մենակությունը հին ժամանակներից հետազոտված նյութ է, որը միշտ ներառված է եղել գրականության տարբեր ժանրերում։ Մենակությունը նաև բացատրվում է որպես «ընկերական ցավ». ունի հոգեբանական վիճակ, որը մղում է տառապող անձին, որ ընկերական հարաբերությունները վերացնի[2]։