Մասիսի շրջան
From Wikipedia, the free encyclopedia
Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 1-ին։ Տարածությունը 182,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 64,4 հազար մարդ (1987), խտությունը՝ 353 մարդ։ Մինչև 1953 թվականը կոչվում էր Զանգիբասարի շրջան, 1953-1969 թվականներին մտել է Էջմիածնի ու Արտաշատի շրջանների մեջ, վերակազմավորվել է 1969 թվականին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մասիսի շրջան, Երկիր ...
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Մասիս |
Խոշորագույն քաղաք | Մասիս |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 64 400 |
Խտություն | 353 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 182,2 (0,61 %) |
Հիմնադրված է | 1937-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Այրարատ |
Փակել