Մայքլ Ջեքսոնի ալբոմների սկավառակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Այս հոդվածում ներկայացված են ամերիկյան երգիչ Մայքլ Ջեքսոնի ալբոմները։ Դիսկոգրաֆիայում ներկայացված են իր 10 ստուդիական ալբոմները և մասնակի կարգով ռեմիքս, կենդանի կատրմամբ, սաունդրեք ալբոմները, ինչպես նաև EP-ները։ Այս տեղ չեն ներկայացվում վերաթողարկումները՝ բացառությամբ, եթե դրանք առանձին չեն ստանում սերտեֆիկացի (օր. Thriller 25)։ Նաև ներկայացված են 10 երկրներում այդ ալբոմների վաճառքի թվերը, գրաված բարձրագույն հորիզոնականները և սերտեֆիկացիաները։
Մայքլ Ջեքսոն | ||
Թողարկումներ | ||
---|---|---|
↙Ստուդիական ալբոմներ | 10 | |
↙Հետմահու ալբոմներ | 2 | |
↙Համերգային ալբոմներ | 2 | |
↙Մինի ալբոմներ | 6 | |
↙Սաունդթրեքներ | 4 |
Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ)։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով։ Ընդհանուր առմամբ թողարկել է 10 սոլո ստուդիական ալբոմ
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում, այնուհետ Sony Music Entertainment-ի հետ կքնվում է պայմանագիր ըստ որի Sony-ն իրավունք է ստանում Մայքլի անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև մինչ 2017 թվականը նրան են անցնում Մայքլի ձայնագրությունների հեղինակային իրավունքները և ընկերությունը իրավունք է ստանում թողարկել Մայքլի 7 ետմահու ստուդիական ալբոմ։