Մայքլ Ջեքսոն
ամերիկացի երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլ.՝ Michael Joseph Jackson, օգոստոսի 29, 1958(1958-08-29)[4][5][6][…], Գերի, Ինդիանա, ԱՄՆ - հունիսի 25, 2009(2009-06-25)[7][8][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ»[9], «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ)[10][11], նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller, վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor։ HIStory in the Mix, 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory, 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, (հայ.՝ ճիչ), Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար[12])։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը[13][14][15]։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Ջեքսոնն այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ [10][16], արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թվականի հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով[17]։
Մայքլ Ջեքսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Michael Joseph Jackson |
Ի ծնե անուն | Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն |
Ծնվել է | Օգոստոսի 29 1958թ. Գերի, Լեյք, Ինդիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | Հունիսի 25 2009թ. Լոս-Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի[1] |
Ժանրեր | Փոփ, ռոք, սոուլ, ռիթմ, բլյուզ, ֆանկ, դիսկո, նյու-ջեկ-սվինգ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, պարող, դերասան, գործարար, բարեգործ, սցենարիստ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային |
Գործունեություն | 1964–2009 |
Լեյբլ | Motown, Epic, Sony Records, The Michael Jackson Company, Inc. |
Կրթություն | Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական դպրոց |
Անդամակցություն | The Jackson 5 |
Կապված | The Jackson 5, The Jacksons |
Ամուսին | Լիզա Մարի Փրեսլի և Դեբի Ռոու |
Պարգևներ | |
Կայք | michaeljackson.com |
Ստորագրություն | |
Michael Jackson Վիքիպահեստում |
Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից։ Ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971 թվականից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 8-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964 թվականից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971 թվականին նա սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան վերագրվում է «Փոփ-Արքա» կոչումը։ 1982 թվականին թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այսօր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Ջեքսոնի սոլո ստուդիական 5 ալբոմները մտնում են աշխարհի ամենալավ վաճառվող ալբոմների ցանկի մեջ (Off the Wall (1979), Thriller (1982), Bad (1987), Dangerous, (1991), HIStory (1995))։ Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Նրան հաճախ անվանում են «տեսահոլովակը գովազդային արտադրանքից արվեստի վերածող»՝ նկատի ունենալով «Thriller», «Beat It», «Billie Jean», «Black or White», «Scream» տեսահոլովակները։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ աֆրոամերիկյան առաջին երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով[18]։
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության նա մահացել է անզգուշության հետևանքով գործած սպանության պատճառով[19]։ Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թվականի հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։ Երգի մաստեր ձայնագրությունը ուժեղ հսկողության տակ հասցվել է Sony ընկերության բրիտանական բաժանմունք և մի քանի ռադիոկայաններ։ Համանուն ալբոմը վաճառքում է հայտնվել հոկտեմբերի 26-ին։ ԱՄՆ-ում երգը հայտնվել էր Մայքլ Ջեքսոնի պաշտոնական կայքում նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։ 00 ին (Երևանում առավոտյան ժամը 9։ 00 էր)[20][21]։ 2009 թվականի նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած American Music Awards մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ/ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում», Number Ones ալբոմը արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ/ռոք, սոուլ/առ-ն-բի ոճերում[22]։ 2010 թվականի հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը ետմահու արժանացել է Գրեմմի մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար, սա Ջեքսոնի 14-րդ Գրեմմին է, մրցանակը ստացել են նրա երեխաները[23]։ 2010 թվականի մարտի 16-ին Sony Music Entertainment-ը ստորագրեց ռեկորդային պայմանագիր, որն արժեցավ 250 միլիոն դոլար, ըստ այդ պայմանագրի Sony-ն իրավունք է ստանում Մայքլի անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև մինչ 2017 թվականը նրան են անցնում Մայքլի ձայնագրությունների հեղինակային իրավունքները, և վերջապես Sony-ն իրավունք է ստանում թողարկել Մայքլի ետմահու 7 ստուդիական ալբոմ[24]։