Մայքլ Հիգգինս
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Դենիել Հիգգինս (իռլանդերեն՝ Mícheál D. Ó hUiginn, ապրիլի 18, 1941(1941-04-18)[1][2][3][…], Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[2]), իռլանդացի քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, սոցիոլոգ և հեռուստահաղորդավար[5]։ Նա դարձավ Իռլանդիայի 9-րդ նախագահը՝ 2011 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրություններից հետո։ Հիգգինսը Իռլանդիայի լեյբորիստական կուսակցության թեկնածուն էր[6]։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Մայքլ Հիգգինս իռլանդերեն՝ Mícheál D. Ó hUiginn | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն և Ֆիանա Ֆայլ |
---|---|
Կրթություն՝ | University of Galway?, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն, Մանչեսթերի համալսարան, Ինդիանայի համալսարան և St. Flannan's College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող և քաղաքագետ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1941(1941-04-18)[1][2][3][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[2] |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Ամուսին | Սաբինա Հիգինս |
Կայք՝ | president.ie |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փակել
Քաղաքականության մեջ է 1970-ական թվականներից։ 1982- 1983 և 1991- 1992 թվականներին եղել է Գոլուէյի քաղաքապետը։ 1993- 1997 թվականներին եղել է Իռլանդիայի արվեստների, մշակույթի և իռլանդերենի հարցերով նախարար[7], 2003- 2011 թվականներին՝ Լեյբորիստական կուսակցության նախագահ։