Հոռոմոս
From Wikipedia, the free encyclopedia
Հոռոմոս, վանք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Անիից հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի սահմաններում)։ Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ քառորդում, Հայոց թագավոր Աբաս Բագրատունու (929–953) օրոք[2]։
Արագ փաստեր Հոռոմոսի վանք, Հիմնական տվյալներ ...
Հոռոմոսի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Կարսի մարզ (Թուրքիա) |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար[1] |
Ներկա վիճակ | ավերված |
Ճարտարապետ | Հովհաննես |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 10-րդ դար[1] |
Horomos Monastery Վիքիպահեստում |
Փակել
Հոռոմոսի վանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոններից։ Այդտեղ է կրթվել ու գրչության արվեստով զբաղվել 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի կեսի գրիչ և մանրանկարիչ Մխիթար Անեցին։ Մատենադարանում է պահվում նրա Հոռոմոսի վանքում ընդօրինակած և պատկերազարդած՝ Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» երկի ձեռագիրը (ձեռ. դ 3613)։