Հնդկաստանի ժողովրդագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանը 1, 336, 286, 256 (1.3 միլիարդ) բնակչությամբ աշխարհի երկրորդ ամենաբնակեցված երկիրն է (մայիս, 2016)[1][5], որը մոտավորապես հավասար է աշխարհի բնակչության մեկ հինգերորդին։ Ունենալով աշխարհի բնակչության 18%-ը՝ կանխատեսվում է, որ արդեն 2022 թվականին Հնդկաստանը կլինի աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը[6][7], իսկ 2050 թվականին՝ 1.7 միլիարդ բնակչությամբ ամենաբնակեցվածը[7][8][9]։ 2013 թվականի դրությամբ բնակչության աճի մակարդակը 1.2% է, որը աշխարհում 94-րդ ցուցանիշն է[10]։ Հնդկաստանի բնակչությունը մեկ միլիարդի շեմը հաղթահարել է 1998 թվականին։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հնդկաստանում բնակչության խտությունը ըստ նահանգի։ | |
Բնակչություն | 1, 336, 286, 256 (մայիս, 2016)[1] |
---|---|
Խտություն | 383 մարդ/կմ2 (2011) |
Աճի գործակից | 1.19% (2016) (96-րդ) |
Ծնելություն | 19.3 ծնունդ/1, 000 բնակչություն (2016) |
Մահացություն | 7.3 մահ/1, 000 բնակչություն (2016) |
Կյանքի տևողություն | 68.89 տարի (2009) |
• տղամարդիկ | 67.46 տարի (2009) |
• կանայք | 72.61 տարի (2009) |
Պտղաբերություն | 2.3 ծնված երեխա/կին (SRS 2013) |
Մանկական մահացություն | 40 մահ/1, 000 կենդանի ծնունդ (2013) |
0–14 տարեկան | 31.2% (տղամարդ 190, 075, 426/կին 172, 799, 553) (2009) |
15–64 տարեկան | 63.6% (տղամարդ 381, 446, 079/կին 359, 802, 209) (2009) |
65 և ավել | 5.3% (տղամարդ 29, 364, 920/կին 32, 591, 030) (2009) |
Ընդհանուր | 1.06 տղամարդ/կին (2009) |
Ծնվելիս | 1.10 տղամարդ/կին (2013) |
Մինչև 15 տարեկան | 1.10 տղամարդ/կին (2009) |
15–64 տարեկան | 1.06 տղամարդ/կին (2009) |
65 և ավել | 0.90 տղամարդ/կին (2009) |
Պաշտոնական | տե՛ս Հնդկաստանի լեզուներ |
Հնդկաստանի բնակչության 50%-ը 25 տարեկանից փոքր են, իսկ 65%՝ 35 տարեկանից։ Կանխատեսվում է, որ 2020 թվականին բնակչության միջին տարիքը կլինի 29 տարեկան (համեմատության համար՝ Չինաստանում 37 տարեկան, Ճապոնիայում՝ 48), իսկ 2030 թվականին Հնդկաստանի կախվածության մակարդակը կլինի ավելի քան 0.4[11]։
Հնդկաստանում ապրում են ավելի քան երկու հազար էթնիկ խմբեր[12],, ներկայացված են բոլոր խոշոր կրոները, ինչպես նաև չորս խոշոր լեզվաընտանիքները (սինատիբեթյան լեզուներ, դրավիդյան լեզուներ, հնդեվրոպական լեզուներ և ավստրասիական լեզուներ) և երկու մեկուսացված լեզու (նիհալիերենը[13], որը խոսվում է Մահարաշթրայում և վերշիկերենը, որը խոսվում է Ջամմու և Քաշմիրում)։ Հնդկաստանի լեզվական, գենետիկ և մշակութային բազմազանությանը գերազանցում է միայն Աֆրիկա մայրցամաքը[14]։
2016 թվականի տվյալներով յուրաքանչյուր 1000 տղամարդու բաժին է ընկնում 944 կին[15]։