Հին հնդկական օրացույց
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական օրացույցը աստղային տարվա օրացույցի և աստղային օրացույցների մեծամասնության հավաքական անվանումն է, որոնք ավանդաբար օգտագործվում են հինդուիզմում։
Ռեգիոնալիզացիայի գործընթացում հնդկական օրացույցները ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների։ Ավելի նշանավոր ազգային և տարածաշրջանային հնդկական օրացույցները ներառում են հիմալայան երկիր Նեպալի պաշտոնական Նեպալերեն օրացույցը և Հնդկաստանում՝ Փենջաբերեն օրացույցը, Բենգալերեն օրացույցը, Օդիա օրացույցը, Մալայալամ օրացույցը, Տուլու օրացույցը, Թամիլերեն օրացույցը, Վիկրամա Սամվաթ և Շալիվահանա օրացույցները Կարնատակա նահանգում, Տելանգանայում, Մահարաշտայում և Անդհրա Պրադեշում[1]։
Բազմաթիվ տարածաշրջանների հնդկական օրացույցների ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ տասներկու ամիսների անունները նույնն են (քանի որ անունները սանսկրիտի վրա են հիմնված)։ Շրջանից շրջան տարվա առաջին ամիսը նույնպես տատանվում է։
Բուդդիստական օրացույցը և Կամբոջայի, Լաոսի, Մյանմայի, Շրի-Լանկայի և Թաիլանդի ավանդական լուսնարեգակնային օրացույցները հիմնված են հին հնդկական տարբերակի վրա։
Հնդկական օրացույցների մեծամասնությունը սկիզբ է առել 5-6-րդ դարերի Գուպտա դարաշրջանի աստղագիտությունից, ինչպես՝ Արյաբատան և Վարահամիհիրան։ Վերջիններս իրենց հերթին հիմնված են եղել Վեդանժա Ջյոտիսայի աստղագիտական ավանդույթի հիման վրա, որոնք նախորդող հարյուրամյակների ընթացքում միօրինականացվել են մի շարք (ոչ պահպանված) ստեղծագործություններում հայտնի Սուրյա Սիդհանտ անվամբ։ Տարածաշրջանային դիվերսիֆիկացիան տեղի է ունեցել միջնադարյան ժամանակաշրջանում։ Աստղագիտական հիմքերն այնուհետև զարգացել են միջնադարյան շրջանում, մասնավորապես Բաշկարա երկրորդի ժամանակաշրջանում(12-րդ դար)։
Տարբերությունները և տարածաշրջանային տատանումները առատ են այս հաշվարկների մեջ, բայց ստորև ներկայացված է ընդհանուր ակնարկ՝ հնդկական լուսնարեգակնային օրացույցի մասին։
Հնդկական ազգային օրացույցը կամ Սակա օրացույցը ստեղծվել է 1957 թվականին՝ ավանդական հնդկական օրացույցների հիման վրա։