Հին հայերեն թարգմանական գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Հին հայերեն թարգմանական գրականություն — անտիկ և միջնադարյան գրականության հայերեն թարգմանություններ` կատարված 5-18-րդ դարերում[3]։
Դեռ վաղ ժամանակաշրջանում Հայաստանում ձևավորված էր թարգմանական արվեստի կայուն ավանդույթ [4]։ Ելնելով ընդգրկուն աշխատանքների բնույթից, թարգմանությունների նպատակներից և սկզբունքներից, հին հայերեն թարգմանական գրականության պատմությունը բաժանվում է մի քանի էտապների։
Հայ գրականության ողջ գոյության ընթացքում նրա զարգացումը ուղեկցվել է այլ լեզուների` հունարեն, սիրիական, լատիներեն, արաբերեն թարգմանություններով։ Այդ թարգմանությունները եղել են հայերեն բանահյուսության հարստացման կարևորագույն աղբյուրներից մեկը։ Միջնադարում առանձին թարգմանություններ արվել են նաև վրացերեն, պարսկերեն, հին ֆրանսերեն, եթովպերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, լեհերեն և իսպաներեն լեզուներից[5]։ Թարգմանական գործը, որպես կանոն, իր բուռն զարգացումն ստացել է հայկական մշակույթի վերելքի ու ծաղկունքի շրջանում, երբ ժողովրդի հոգևոր կյանքը զգաց նոր ու հարուստ աղբյուրների պահանջ իրենց աճող կարիքների եւ հետաքրքրությունների համար[6]։ Թարգմանությունները Հայաստանի մյուս ազգերի հետ դարերով ունեցած մշակութային հարաբերությունների վառ արտացոլումն են[7], երկարատև պատմության ընթացքում նրանք հայ ընթերցողին են ներկայացրել այլ ժողովուրդների գրականության հուշարձանները[8]։
Շատ հայերեն թարգմանություններ եզակի են, քանի որ այդ գործերի բնօրինակները կորել են, իսկ տեքստերը մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել են միայն հայկական թարգմանության շնորհիվ։ Որոշ դեպքերում այդ թարգմանությունները նպաստեցին միջնադարյան հայկական մշակույթի և գիտության տարբեր ոլորտների զարգացմանը։
Միջնադարյան Հայաստանում առաջին հայ թարգմանիչները դասվում էին[en] սրբերի շարքին[9]։ Հին հայերեն թարգմանական գրականությունը ընդգրկում է մշակույթի և գիտության տարբեր բնագավառներ. գեղարվեստական գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, օրենք, բժշկություն և այլն։