Հայրենական մեծ պատերազմ (տերմին)
From Wikipedia, the free encyclopedia
Հայրենական մեծ պատերազմ (ռուս.՝ Вели́кая Оте́чественная война́; ուկրաիներեն՝ Велика Вітчизняна війна; բելառուս․՝ Вялікая Айчынная вайна)[Ն 1], տերմին, որն օգտագործվում է Ռուսաստանում և նախկինում ԽՍՀՄ-ի մաս կազմող այլ հանրապետություններում (բացի Բալթյան երկրներից և Ուկրաինայից[1]), և որը նկարագրում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում ընթացքող և Երկրորդ համաշխարհային պատերազմի արևելյան ռազմաճակատում տեղի ունեցող ռազմական բախումը, որի կողմերն էին Ֆաշիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը։ Որոշ իրավական նկատառումներից ելնելով՝ այս ժամանակահատվածը երբեմն երկարաձգվում է մինչև 1945 թվականի մայիսի 11՝ Պրահայի օպերացիայի ավարտը[2]։
Հայրենական մեծ պատերազմի ավարտը տոնվում է մայիսի 9-ին։