Հայաստանի անկախացման գործընթաց
From Wikipedia, the free encyclopedia
Տե՛ս նաև՝ Հայաստանի անկախության հռչակագիր
Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընդունած` Հայաստանի անկախության մասին հռչակագրով։
Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից[1]։
- ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։
- Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։
- Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։
- Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։
- Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։
- Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։
- Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։
- Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։
- Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։
- Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։
- Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։
- Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։