Հաբիբ Էսիդ
From Wikipedia, the free encyclopedia
Հաբիբ Էսիդ (արաբ․՝ الحبيب الصي, հունիսի 1, 1949(1949-06-01), Սուս, Թունիս), Թունիսի վարչապետն է։
Հաբիբ Էսիդ | |
Կուսակցություն՝ | Call for Tunisia? |
---|---|
Կրթություն՝ | Թունիսի համալսարան և Մինեսոտայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 1, 1949(1949-06-01) (74 տարեկան) |
Ծննդավայր | Սուս, Թունիս |
Քաղաքացիություն | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և Թունիս |
Ծնվել է՝ 1949 հունիսի 1-ին՝ Թունիսի Սուս վիլայեթում։ 2011 թվականի մարտի 28-ից մինչ 2011 թվականի դեկտեմբերի 24-ը եղել է Թունիսի ներքին գործերի նախարարը։ Թունիսի նախագահ ընտրված Բեջի Քայիդ Էս-Սեբսին երկրի քաղաքական կուսակցությունների հետ համաձայնություն կնքելուց հետո՝ 2015 թվականի հունվարի 5-ին Կարթագենյան պալատում Էսիդին նշանակել է վարչապետ և նրան մեկ ամիս ժամանակ տվել՝ ձևավորելու այնպիսի կառավարություն, որը կարժանանա Թունիսի Ազգային ժողովի պատգամավորների վստահության քվեին[1][2][3][4][5][6][7]։ Էս-Սեբսիի պես՝ Էսիդն էլ է իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում պետական պաշտոններ զբաղեցրել նախկին նախագահ Բեն-Ալիի օրոք, ուստիև համարվում է վերջինիս դիկտատուրայի վետերաններից մեկը[8][9][10][11]։